Ստամբուլում ձյան աննախադեպ տեղումներ են. դասընթացները դադարեցված են
SOCIETYԹուրքիայում մի քանի օր չդադարող ձյան պայմաններում երկրի 20 նահանգում, այդ թվում և Ստամբուլում դադարեցվել են դասընթացները ինչպես դպրոցներում, այնպես էլ համալսարաններում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի որոշ թաղամասերում ձյան շերտի հաստությունը հասել է 122 սանտիմետրի:
Ստամբուլի նահանգապետարանը արգելել է խոշոր բեռնատար մեքենաներին դուրս գալ փողոց: Աթաթուրքի և Սաբիհա Գյոքչենի օդանավակայաններում չեղյալ է համարվել ներքին և արտաքին 277 թռիչք: Օրվա ընթացքում ավելի առատացած տեղումների ժամանակ շատ ինքնաթիռների չեն թույլատրել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկել են դրանց այլ օդանավակայաններ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



