Լոռու մարզպետը «Վանաձոր քիմպրոմ» ԲԸ-ի աշխատակիցների հարցն առաջ կքաշի բարձր ատյաններում
SOCIETYԼոռու մարզպետարանի դիմաց հավաքված «Վանաձոր քիմպրոմ» բաժնետիրական ընկերության աշխատողներին Արթուր Նալբանդյանը խոստացել է հարցն առաջ քաշել էներգետիկ ենթակացուքվածքների և բնական պաշարների նախարարի, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ վարչապետի մոտ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Լոռումարզպետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, աշխատակիցների պահանջն աշխատավարձի պարտքի մարումն է: Այդ հարցով Լոռու մարզպետը հավաքված խմբից երեք հոգու իր աշխատասենյակում ընդունեց՝ հարցն ավելի մանրամասն քննարկելու համար:
«Նրանց պահանջը լսելուց հետո Լոռու մարզպետը խոստացել է աշխատակիցներին հարցն առաջ քաշել էներգետիկ ենթակացուքվածքների և բնական պաշարների նախարարի, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ վարչապետի մոտ: Լոռու մարզպետը միշտ հետևողական է եղել այս հարցում»,- ասաց Վահե Դոխոյանը:
Նրա տեղեկացմամբ`«Վանաձոր քիմպրոմ» բաժնետիրական ընկերության մի մասն այս պահին լուծարային գործընթացի մեջ է: Աշխատակիցների մի մասը ներկայումս աշխատում է գործարանում, իսկ մյուս մասն ազատված է աշխատանքից: Վերջիններս հավաքվել էին մարզպետարանի առջև: Դոխոյանը նշեց, որ ներկայումս գործարանում աշխատողների աշխատավարձի մասով Լոռու մարզպետը դիմել էր ՀՀ նախագահին, և խնդիրը դրական լուծում էր ստացել: Մարզպետի համար կարևորը մարդու աշխատանքի դիմաց վաստակածն է, որը պետք է փոխհատուցվի:
Նա նաև հավելեց, որ հարցը հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվի նախարարությանը: «Ընդամենը օրերի ընթացքում մարզպետը փորձելու է հարցն առաջ քաշել և լուծում տալ դրան»,- ասաց նա:



