Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների հետ կապված հանգիստ իրավիճակ է
SOCIETYՀայաստանում սուր շնչառական հիվանդությունների հետ կապված հանգիստ իրավիճակ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Բժշկական հաստատությունները տոնական օրերին աշխատել են: Սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված դիմելության վերաբերյալ տվյալները վերցվել են թե հիվանդանոցներից, թե պոլիկլինիկական ծառայություններից, թե «Շտապ օգնության» կայաններից: Դիտարկելով այդ տվյալները, կարող ենք ասել, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների հետ կապված համեմատաբար հանգիստ իրավիճակ է: Իհարկե, բնակիչների կողմից դիմելիություն եղել է, բայց եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա տվյալները եռակի անգամ նվազել են&raq uo;,-ասաց Լիանա Թորոսյանը:
Ըստ ունեցած վերջին տվյալների` բավական կրճատված է թոքաբորբով դիմողների թիվը: Լիանա Թորոսյանը նշեց, որ դիմելիության ընդհանուր թվում գերակշռում են երեխաները:
Այն հարցին, թե արդյո՞ք դպրոցների, մանկապարտեզների բացմամբ պայմանավորված սուր շնչռական հիվանդությունների ակտիվացում սպասվում է, Լիանա Թորոսյանը նշեց, որ ցույց կտա իրավիճակը:
«Ամե դեպքում, մշտադիտարկումը շարունակվելու է մինչև ապրիլ ամիսը, յուրաքանչյուր օր մենք տիրապետում ենք իրավիճակին: Մեր որոշումները կլինեն` ելնելով առկա իրավիճակից»,-ասաց Լիանա Թորոսյանը:



