Վերջին օրվա ընթացքում Լեհաստանում սառնամանիքից 10 մարդ Է մահացել
SOCIETYԱնցած օրվա ընթացքում Լեհաստանում սաստիկ սառնամանիքի զոհ Է դարձել 10 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին նշվում Է Անվտանգության կառավարական կենտրոնի (ԱԿԿ) հաղորդագրության մեջ:
Ընդամենն անցյալ տարվա նոյեմբերի 1-ից հանրապետությունում սաստիկ ցրտերից մահացել Է 65 մարդ:
Կենտրոնը հիշեցնում Է, որ Էքստրեմալ ցրտերն սպառնում են ոչ միայն անօթեւաններին, այլեւ միայնակ հիվանդներին ու տարեցներին:
Օդերեւութաբանների տվյալներով՝ առանձնապես ցուրտ եղանակ Է հաստատվել երկրի հարավի Մալոպոլյան վոյեւոդությունում, որտեղ գիշերային ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի տեղ-տեղ կազմել Է մոտավորապես մինուս 30 աստիճան: Հունվարի 9-ին ջերմաչափերի սյուներն այնտեղ ցույց են տալիս մինուս 14-18 աստիճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



