Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Մյուսների մոտ խղճահարություն առաջացնելն իմը չէ… Մկոն արձագանքում է Հայկոյին. ի վերջո, ո՞վ է ստախոսը, իսկ ով` մերժվածը

SOCIETY

Ամանորյա եռուզեռ, ավանդական մայրաքաղաքային աղցան,  խոզի բուդ, բայց ոչ սովորական խոստովանություն Հայկ Մարությանից: Դերասանը ֆեյսբուքյան ասուլիսի միջոցով, կարծես թե, փորձեց  վերջակետ դնել իր և Մկրտիչ Արզումանյանի միջև եղած հնարավոր տարաձայնության մասին խոսակցություններին, սակայն եղավ ճիշտ հակառակը` մի շարք  հարցականներ և բազմակետեր:

«Առանձին աշխատանքից հետո իմ կողմից բազմիցս առաջարկներ են եղել Մկոյին՝ միասին երբեմն նախագծեր անել, սակայն առաջարկս հավանություն չի ստացել նրա կողմից: Ի դեպ, էս վերջերս մեկն ինձ հետ եկել էր հանդիպման, որ գովազդ էր առաջարկում՝ Կարգին Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ, ես իմ հավանությունը տվեցի, Մկոն մերժեց...Պատճառների մասին, իրոք, չգիտեմ...Ու ինձ այս հարցով ինչքան դիմեք՝ ես նույն պատասխանն եմ տալու...Ես պատրաստ եմ աշխատել, բայց... »,-ասաց Կարգին Հայկոն` ինչը նրանց  կարգին դուետի և կարգին ընկերության երկրպագուներին  հույս տվեց, որ մի օր սիրված դերասանները կվերամիավորվեն, թեպետ հնչեցին նաև մեղանդրանքներ Մկոյի հասցեին, որոնց համաձայն` նա  մեծամտացել է և  համեստությունը նրան  չէր խանգարի:

Բնականաբար,  ինչպես  սպասելի էր,  խոսակցությունները տեղափոխվել էին նաև  դերասանների սոցիալական ցանցերի  էջեր,  հետևորդների հարցերն ուղղված էին Մկոյին, քանի որ վերջինս, անկախ իր կամքից, շատերի աչքին հայտնվել էր Հայկոյի` վերամիավորման  ձեռքը մերժողի և հաշտության եզրեր  չփնտրողի կարգավիճակում: Հարցի իմաստը մեկն էր` ինչու՞ Մկոն Կարգին Հայկոյին դարձրեց Կարգին Մերժված, իսկ պատասխանը նույնքան անսպասելի էր, որքան որ Հայկոյի առաջին խոստովանությունն էր:

«Իսկ ո՞վ և ի՞նչ է առաջարկել, որ մերժել եմ»,-նշել է Մկոն Instagram-ի իր լուսանկարին կից ուղղված հարցադրումներին: Ապա դերասանը հավելել է. «Նման առաջարկ չի եղել: Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Շատ բաներ իրականության հետ կապ չունեն»: Իսկ  հետևորդներից մեկի դիտարկմանը, որ գուցե միայնակ հանդես գալն ավելի եկամտաբեր է, Մկոն արձագանքել է հետևյալ ձևով. «Եկամուտն ինձ համար կապ չունի: Մարդս մարդ լինի: Մնացածը երկրորդական է»:

Կրկին նույն բազմակետերը վերջակետի փոխարեն: Մկոն, մարդկանց հարցերին պատասխանելով, ավելի շատ հարցականներ առաջ բերեց, քանի որ հերքելով այն փաստը, որ ինքը մերժել է կրկին համագործակցելու առաջարկները, Հայկոյին անուղղակի ձևով ստախոս անվանեց, իսկ  միայնակ աշխատելու վերաբերյալ էլ տվեց շատ կանխատեսելի և ոչինչ չասող պատասխան` «Առանձին աշխատելու ժամանակը եկավ: Շատ անսպասելի էր, բայց եկավ: Այդպես ստացվեց: Կյանք է, ամեն ինչ լինում է: Բայց նման առաջարկ իրոք չի եղել)))) Ես կհիշեի հաստատ)))»:

Իսկ  գաղտնիքը բացելու խնդրանքները նույնպես չմերժեց, սակայն մեկնաբանելով` կրկին ոչինչ չասող մեկնաբանություն տվեց.

«Եթե ընկերոջդ կամ եղբորդ հետ ներքին թեմաներ առաջանային, համացանցում կխոսեի՞ր այդ մասին: Կարծում եմ, որ չէ: Ինչքան էլ ասելու բաներ շատ ունենայիր: Ամեն ինչ իր քննարկման տիրույթն ունի: Ես էդպես եմ մտածում: Մյուսների մոտ խղճահարություն առաջացնելն իմը չէ»:

Ինչևէ, առանց այն էլ խճճված պատմությունն ավելի խճճվեց, միայն թե մնում է հուսալ, որ  աղմկահարույց  հայտարարություններ  անելուց  առաջ  Հայկոն և Մկոն կամ պատրաստ կլինեն մինչև վերջ  անկեղծանալ, կամ էլ այլևս ոչինչ չեն մեկնաբանի, որովհետև հակառակ դեպքում դժվար է լինում հասկանալ, ո՞վ է մերժվածը, իսկ ով է ստախոսը…

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership