Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասերը բնականոն հունով են ընթանում
SOCIETYՁմեռային արձակուրդներից հետո հունվարի 9-ից Հայաստանի Հանրապետության կրթօջախներում մեկնարկել են դասերը: «Ներկայումս հանրակրթական դպրոցներում դասերն ընթանում են իրենց բնականոն հունով, և եղանակային ցածր ջերմաստիճանը չի խոչընդոտում դասապրոցեսի լիարժեք իրականացմանը»,-«Արմենպրես&raqu o;-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
2017 թվականի հունվարի 9-ից սկսվել են 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը, իսկ առաջին և երկրորդ դասարանցիները դպրոց կհաճախեն հունվարի 23-ին: Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



