Եգիպտոսում վեց ոստիկան է սպանվել հսկիչ անցակետի վրա կատարված գրոհի հետեւանքով
SOCIETYԵգիպտոսի անվտանգության ուժերի վեց աշխատակից Է զոհվել հունվարի 9-ի առավոտյան Սինայի թերակղզու հյուսիսի Էլ Արիշ քաղաքի հսկիչ անցակետի վրա ձեռնարկված գրոհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Բալյադ» լրատվական պորտալը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, զինված հարձակման զոհեր են դարձել ոստիկանության մի սպա եւ հինգ ուժայիններ: Ինչպես նշվում Է, նախ հսկիչ անցակետի մոտ գործել Է ավտոմեքենայում տեղադրված պայթանյութը, այնուհետեւ ծայրահեղականներն անցակետը գնդակոծել են նռնականետերից:
Ավելի վաղ, «Ալ Ահբար ալ Յաում» հրատարակության տվյալների վկայակոչմամբ, հաղորդվել Էր, որ շրջանը, որտեղ տեղի Է ունեցել գրոհը եւ ուժեղ պայթյուն որոտացել, հրդեհ Է բռնկել:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



