Հայտնի են դարձել «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրները
SOCIETYԿանադացի դերասան Ռայան Գոսլինգը «Ոսկե գլոբուս» Է ստացել «Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում «Լա-Լա Լենդ» կինոնկարում խաղացած դերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է այդ հեղինակավոր պարգեւի հանձնման արարողությանը, որը հունվարի 8-ին տեղի Է ունեցել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի ն ահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» տրագիկոմեդիան ներկայացնում Է ջազային դաշնակահարի եւ երիտասարդ դերասանուհու սիրո պատմությունը: Ժապավենն այս տարի առաջատարն Է «Ոսկե գլոբուսի» անվանակարգերի թվով:
«Լա-Լա Լենդ» մյուզիքլի երաժշտության համար «Ոսկե գլոբուս» Է ստացել Ջասթին Գուրվիչը: Լավագույն երգ Է ճանաչվել Գուրվիչի City Of Stars-ը՝ նույնպես «Լա-Լա Լենդ»-ից:
Ամերիկացի դերասանուհի Էմմա Սթոունը «Ոսկե գլոբուս» Է ստացել «Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Լա-Լա Լենդ» կինոնկարում Միա Դոլանի դերի համար:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակն ստացել Է ամերիկացի Դեմիեն Շազելը «Լա Լա Լենդ» մյուզիքլի վրա կատարած աշխատանքի համար: Շազելը «Ոսկե գլոբուս» Է ստացել նաեւ լավագույն սցենարի համար:
«Լա-Լա Լենդ» կինոնկարն ինքը հաղթանակ Է տարել «Լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում: Այս կատեգորիայում ներկայացված Էին նաեւ «20-րդ դարի կանայք», «Դեդփուլ», «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս» եւ «Սինգ Սթրիթ» ժապավենները:
Ամերիկացի դերասանուհի Վիոլա Դեւիսը «Ոսկե գլոբուս» Է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ցանկապատեր» ֆիլմում խաղացած դերի համար, որը պատմում Է 1950-ական թվականներին ԱՄՆ-ում ռասիզմի մասին:
Բրիտանացի դերասան Ահարոն Թեյլոր Ջոնսոնը արձանիկ Է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Գիշերվա քողի ներքո» թրիլերում խաղացած դերի համար:
Walt Disney ամերիկյան ստուդիայի «Գազանաքաղաք» մուլտիպլիկացիոն ժապավենը «Ոսկե գլոբուս» Է ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:
«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում «Ոսկե գլոբուսի» Է արժանացել նիդեռլանդացի եւ ամերիկացի ռեժիսոր Պոլ Վերհովենի «Նա» թրիլերը: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բելգիայի արտադրության ժապավենը պատմում Է հոգեկան ծանր ցնցում ապրած փարիզուհու մասին:
Դերասան Քեյսի Աֆլեքը պարգեւատրվել Է «Դրամատիկական ֆիլմի լավագույն դերասան» անվանակարգում «Մանչեսթրը ծովի մոտ» կինոնկարում Լի Չանդլերի դերը խաղալու համար:
«Դրամատիկական ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ոսկե գլոբուս» Է ստացել ֆրանսիացի դերասան Իզաբել Յուպերը «Նա» կինոնկարում Միշել Լեբլանի դերի համար:
«Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում «Ոսկե գլոբուս» Է ստացել ամերիկացի ռեժիսոր Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ժապավենը: Երեք մասից բաղկացած կինոնկարը պատմում Է աղքատ ընտանիքից սերված երիտասարդ աֆրոամերիկացու կյանքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



