Թրամփը համաձայն է ռուսական կիբերհարձակումների մասին զեկույցի եզրակացությունների հետ. խորհրդական
INTERNATIONAL NEWSԱՄՆ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռինս Պրիբասը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է ռուս ցանցահենների գործողությունների մասին ամերիկյան հատուկծառայությունների կազմած զեկույցի եզրակացությունների հետ։
«Նա չի հերքում, որ ռուսական կառույցները կանգնած են կիբերհարձակումների այս շարքի հետևում»,-ասել է Պրիբասը։ Նա հավելել է, որ դեմոկրատները, սակայն, ոչինչ չեն արել՝ իրենց նամակագրությանն անօրինական հասանելիությունը կանխելու համար, ինչն էլ հանգեցրել է տվյալների արտահոսքի։
Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարը չի բացառել, որ նոր վարչակազմը կընդունի միջոցառումներ Ռուսաստանի հանդեպ՝ կապված կիբերհարձակումների հետ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



