Թուրքիան քաղաքացիությունից կզրկի հեղաշրջման փորձի` արտերկիր փախած կասկածյալներին
SOCIETYԹուրքիան քաղաքացիությունից կզրկի հեղաշրջման փորձի մասնակիցներին, ովքեր թաքնվում են արտերկրում: Այսպիսի իրավունք երկրի կառավարությունը ստացել է արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանակներում ընդունված նոր բանաձևի համաձայն:
DPA-ի հաղորդմամբ` քաղաքացիությունից կզրկվեն այն թուրքերը, ովքեր կհրաժարվեն իշխանությունների պահանջով երեք ամսվա ընթացքում հայրենիք վերադառնալուց:
Նշվում է, որ բանաձևի ազդեցությունը տարածվում է այն մարդկանց վրա, որոնք կասկածվում են ապօրինի զինված կազմավորումների գործունեությանը ներգրավված լինելու մեջ:
Թուրքիայի կառավարությունը նաև կարգադրել է պաշտոնից հեռացնել 8400 մարդու, ովքեր կասկածվում են հակապետական գործունեության մեջ: Այս ցանկում ներառվել են ոստիկաններ, արդարադատության նախարարության աշխատակիցներ և զինվորականներ, ինչպես նաև` հարյուրավոր դասախոսներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել:



