Ես հաճույք եմ ստացել Թրամփի հետ զրույցներից. Օբամա
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ ինքը հաճույք է ստացել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներից, որոնք իրենք ունեցել են վերջինիս հաղթանակից հետո նախագահական ընտրություններում:
«Կարծում եմ` Թրամփը շատ համակրելի և շփվող անձնավորություն է: Ես հաճույք եմ ստացել մեր զրույցներից»,- պատմել է Օբաման ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ Թրամփը բաց է եղել առաջարկությունների համար, և ինքը փորձել է նրան բացատրել նախագահական մրցավազքի և երկիրը կառավարելու տարբերությունները:
«Թրամփը պետք է հասկանա, որ հնարավոր չէ գործերը վարել այնպես, ինչպես ընտանեկան բիզնեսում. անհրաժեշտ է հարգել պետական ինստիտուտները, քաղաքական գործընթացն ու թիմային աշխատանքը», - հավելել է Օբաման:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



