Դաժան ու ողբերգական դեպք Մուսալեռում․ բնակարանում հայտնաբերվել է ամուսինների և նրանց երեխայի դին
SOCIETYՔիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օեպրատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Մուսալեռ գյուղի 1-ին թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ է գալիս և կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ փրկարարական ջոկատը ովքեր Վաղարշապատի ոստիկանների հետ բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են մեծ կնոջ և մեծ տաղամարդու դի, ինչպես նաև իսկ անչափահաս աղջկա դի։
Դեպքի վայր են ժամանել նաև Վաղարշապատի ոստիկանության օպերատիվ խումբը բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորութամբ։ Ժամանում է նաև դատական բժիշկը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։



