Իսրայելական արբանյակը Սիրիայում հայտնաբերել է «Իսկանդեր-Մ» արձակման կայաններ
INTERNATIONAL NEWSԻսրայելական հետախուզական «Էրոս-Վ» արբայակի կողմից Սիրիայում հայտնաբերվել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր։ Այս մասին հայտնում է ամերիկյան Defence News շաբաթաթերթը՝ հղում անելով Թել-Ավիվից իր թղթակցի փոխանցած տեղեկությանը և ImageSat International ընկերության արբանյակի արած լուսանկարներին։
Ինչպես նշում է պարբերականը՝ հրապարակված լուսանկարները հաստատել են այն, ինչը հայտնի էր արևմտյան հետախուզական ծառայությունների վերլուծաբաններին 2016 թվականի մարտից. Սիրիայում տեղակայված են միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորությամբ բալիստիկ հրթիռներով «Իսկանդեր-Մ» ռուսական հրթիռային համալիրներ։
Լուսանկարներն արվել են 2016 թվականի դեկտեմբերի 28-ին և iSi ընկերության կայքում հրապարակվել հունվարի 5-ին։ Պարզվում է՝ Լաթաքիայի Խմեյմիմ բազայում տեղակայված են «Իսկանդեր-Մ» երկու արձակման կայաններ, որոնցից յուրաքանչյուրը կարող է իրականացնել 500 կմ հեռահարությամբ «երկիր-երկիր» դասի երկուական հրթիռի արձակում։



