2009-ից հետո առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» տարավ 8 անընդմեջ հաղթանակ
SPORT«Մանչեսթեր Յունայթեդը», ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 4:0 հաշվով հաղթելով Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Ռեդինգին», 8-րդ անընդմեջ հաղթանակն է տարել բորոլ մրցաշարերում:
Մանչեսթերցիները նման հաղթական շարք նախորդ անգամ ունեցել էին 2009 թվականին, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը, գրում է Opta-ն:
Դեկտեմբերի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդը» 1:1 հաշվով էր ավարտել «Էվերտոնի» դեմ Պրեմյեր լիգայի խաղը, ինչից հետո միավորներ չի կորցրել:
Հիշեցնենք, որ «Ռեդինգի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում, բայց խաղադաշտ դուրս չեկավ: Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



