Լուկաշենկո․ Ոչ մեկին չի թույլատրվի ստորացնել բելառուս ժողովրդին
INTERNATIONAL NEWSՈչ մեկին չի թույլատրվելու ստորացնել բելառուս ժողովրդին ու պետությանը։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի մայր տաճարում մատուցված սուրբծննդյան պատարագն այցելելուց հետո։
«Դուք պետք է հասկանաք մեր գործողությունների գլխավոր բանաձեւը՝ մենք ոչ մեկին թույլ չենք տա ստորացնել մեր ժողովրդին ու պետությունը։ Եթե ինչ- որ մեկը դա չի հասկանում, ուրեմն մեզ համար հեշտ չի լինի նրա հետ ոչ թե հարաբերություններ կառուցելը, այլեւ խոսելը,- ասել է Լուկաշենկոն,- Մենք չենք կարող որեւէ մեկին տալ այս հողն ու այս պետությունը։ Այն մեզ է հասել ոչ հեշտ պատմական իրողությամբ։ Շիտակ խոսենք՝ պայքարով ու պատերազմներով։ Մենք հսկայական քանակության մարդկանց ենք կորցրել, պաշտպանելով մեր հողը։ Դրա համար էլ մենք այսքան զգայուն ենք վերաբերվում այս խնդիրներին»։
«Մեզ համար կարեւորը կայունություն ապահովելն է։ Մնացած ամեն ինչը մենք կգտնենք։ Կարեւորը խաղաղությունն ու հանգստությունն է։ Հենց մենք ցնցենք մեր Բելառուսը, հետեւանքը քիչ չի թվա։ Օրինակների համար հեռու գնալ պետք չի՝ հենց մեր շեմին նման վառ օրինակ կա»,- շեշտել է Բելառուսի առաջնորդը։ «Մենք երբեք չենք գնա առճակատման, բարդություններ ստեղծելու, լրացուցիչ խնդիրներ ստեղծելու ճանապարհով։ Աշխարհում առանց այդ էլ շատ խնդիրներ կան։ Մենք միշտ կլինենք կայուն, պատասխանատու, ազնիվ ու արդարացի»,- հայտնել է Բելառուսի ղեկավարը։



