Սրտի համար օգտակար մթերքներ
LIFEՍրտանոթային հիվանդություններն ամենատարածված հիվանդություններից են, ինչպես նաև՝ մահացության դեպքերի հիմնական պատճառներից մեկը: Այս հիվանդությունների պատճառները կարող են լինել գեները, կյանքի ոճը, պասիվ ֆիզիկական վիճակը, սնունդը և սթրեսը: Սակայն այս ամենը կարելի է շտկել, եթե կարողանանք փոփոխել մեր սննդակարգը:
Սրտանոթային հիվանդությունները կարող են լուռ ընթացք ունենալ, սակայն օրգանիզմի ուղարկած ազդանշաններին պետք է ուշադիր լինել: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգը կարգավորելով՝ կկարողանաք կանխարգելել սրտի կաթվածը, քանի որ երբեք էլ ուշ չէ ամեն ինչ նորից սկսելու համար:
Past.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք օգտակար են սրտի համար:
Ձուկ: Սրտի հիվանդությունները կանխարգելելու լավագույն տարբերակը ձուկ ուտելն է: Հատկապես յուղոտ ձուկը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով:
Մրգեր և բանջարեղեն: Խնձորը կանխարգելում է արյան խցանումների առաջացումը: Այն պարունակում է այնպիսի նյութ, որը պայքարում է բորբոքումների դեմ: Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և մանրաթելեր:

Ձիթապտղի յուղ: Այս յուղը հարուստ է ճարպերով: Ձիթապտղի յուղը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը:
![]()
Անի Գևորգյան



