Ինչ գույնի և ինչ ոճի հագուստ կրել 2017 թվականին
LIFEԴժվար չէ գլխի ընկնել, որ 2017 թվականի գույնը կարմիրն է: Կարմիրն՝ իր բոլոր դրսևորումներով ու երանգներով: Համաշխարհային նորաձևության գիտակները կարմիրի հետ տարվա գույն են հռչակել նաև վարդագույնը ՝ իր երանգներով:
Կարելի է կրել մուգ կարմիր, ալ կամիր կամ բաց կարմիր հագուստ՝ միատոն կամ խառը գույներով: Վարդագույնը ալ կարմիրի հետ համադրելն այս տարի վատ ճաշակի դրսևորում չի համարվելու:
Իսկ աստղագետները պնդում են, որ կամիրից բացի, Աքաղաղը շատ է սիրում նաև նարնջագույնն ու դեղինը, ուստի նրա բարեհաճությանը կարելի է արժանանալ այս գույնի հետաքրքիր զգեստներ կրելով: Իսկ եթե նշված երանգները ոմանց սրտով չեն, ապա հաջողակ լինելու համար խորհուրդ է տրվում գոնե այս գույների աքսեսուարներ կրել:
Ինչ վերաբերում է 2017-ի ոճին, ապա կանանց շրջանում նորաձև են լինելու ասիմետրիկ ձևվածքով զգեստները: Շատ հարգի են լինելու նաև նշված գույներով ու երանգներով կոմբինեզոնները:
Լավ կլինի, որ այս տարի տղամարդիկ հրաժարվեն ազատ ոճի սպորտային հագուստից: Էլեգանտ տեսքով տղամարդկանց նկատմամբ Աքաղաղն ավելի բարեհաճ է լինելու: 2017 թվականին տղամարդու հագուստը պետք է ընդգծի նրա առնականությունը:



