Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հունվարի 6-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամը՝ հաստատելով Մինսկի համաձայնություններին հետեւելու անհրաժեշտությունը:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ: Նախարարները հաստատել են Մինսկի խմբի համաձայնությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում:



