Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր գոհաբանություն ենք բարձրացնում առ Աստված

SOCIETY

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Եւ մի՛ կերպարանիք կերպարանաւք աշխարհիս այսորիկ. այլ նորոգեցարո՛ւք ի նորոգութիւն մտաց ձերոց, առ ի քննել ձեզ զլա՛ւն եւ եթէ զինչ են կամքն Աստուծոյ, բարին եւ հաճոյն եւ կատարեալ»

(Հռոմ. ԺԲ 2):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր գոհաբանություն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք Բեթղեհեմում ծնված Հիսուս Մանկանը, Ով աշխարհ եկավ փրկելու կորստյան մատնված մարդկությանը: Աստծո կողմից արարված աշխարհում առաջին մարդը՝ Ադամը, աստվածային պատվիրանը խախտելով, ընթացավ Աստծո կամքին հակառակ, զրկվեց շնորհներից ու պարգևներից Արարչի: Ադամով մեղքը սկիզբ առավ մարդկային կյանքում, և մահը մուտք գործեց աշխարհ: Աստված, սակայն, Իր արարչական սիրով ու ողորմածությամբ նոր իրականություն կերտեց մարդկության համար:

Ի լրումն ժամանակի աշխարհ առաքեց Իր Միածին Որդուն՝ քավելու մարդկության մեղքը և պարգևելու հավիտենական կյանք: Քրիստոսով նորոգվեց մեղքերով փոթորկվող աշխարհը, մարդկանց տրվեց նոր արարած լինելու շնորհը, աշխարհում խաղաղություն, սեր և հաճություն հաստատելու պատգամը: Տիրոջ փրկագործության իրողության առջև Պողոս առաքյալը հորդորում է. «Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը»:

Առաքյալի այս խոսքերը արտահայտում են ոգին Ավետարանի, որի քարոզությունը աշխարհում արգասավորեց Քրիստոսով նորոգության ուղին՝ փոխակերպելով մարդկային կյանքեր, փոխակերպելով հասարակություններ, արմատավորելով մտածողությունը համընդհանուր բարօրության և աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման: Ցավալիորեն, սակայն, Աստծուն հակառակ մեղսագործ ընթացքները շարունակվում են: Չեն դադարում պատերազմները, հակամարտություններն ու ահաբեկչությունները, ոտնահարվում են մարդկային իրավունքները, արդար դատապարտություն չեն գտնում ցեղասպանություններն ու մշակութային եղեռնագործությունները: Ընչաքաղցությունը, հարստանալու մարմաջը մղում են խաբեության ու չարաշահումների, պատճառ դառնում մարդկային ողբերգությունների, առաջնորդում հասարակության բևեռացման, սոցիալական անարդարության: Գթասրտության և ազնվության կողքին ականատես ենք ատելության և նենգադավության, խոնարհության և ծառայանվիրումի հանդիման՝ փառասիրության և իշխանատենչության մոլուցքների: Այս բոլոր վերքերի վրա Քրիստոսի մարդեղության խորհուրդը պարզում է հույսը նորոգության, որպեսզի Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ մարդիկ քննեն լավը «և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը» և ապրեն աստվածահաճո իրագործումներով:

Աստվածային կամքին համաձայն ընթացքն է կանգուն պահում աշխարհը և կյանքը զարդարում սիրով, խաղաղությամբ, արդարությամբ, ճշմարտությամբ, որոնք Աստված շարունակ աճեցնում է հավատավոր հոգիներում: Քրիստոսով նորոգության վկայությունն է, որ մենք՝ իբրև քրիստոնյաներ, պիտի բերենք աշխարհում: Քրիստոնյայի կյանքը ներգործուն առաքելություն է մարդկանց և աշխարհի հանդեպ: Քրիստոսի փրկագործությունը օրինակ է համամարդկային և ազգային բարիքի հաստատման մեջ տեսնելու սեփական առաքելությունը և միասնության մեջ կերտելու երջանկության, առաջընթացի, ձեռքբերումների ուղիները: Այսպես կյանքը ինքնանպատակ լինելուց դառնում է նվիրում, աշխատանքը՝ արարում, գիտությունը, տաղանդը՝ համընդհանուր բարիք, իշխանությունը՝ ծառայություն ժողովրդին, իսկ մարդու երկրավոր, անցողիկ կեցությունը՝ բաղձանք ու ձգտում դեպի հավիտենություն:

Նորոգության ավետարանական պատգամը և առաքելական հորդորը մշտահունչ և կենսունակ են մեր ժողովրդի համար: Ավետարանով նորոգյալ կյանքը դարեր շարունակ մեր ազգին պարգևել է հավատքի զորություն, հոգու ամրություն ու արիություն՝ դիմակայելու փորձությունների, համբերելու նեղությունների և արարելու գրո հիշատակի արժանի գործեր: Նույն ոգով այսօր դիմագրավում ենք հայրենի մեր երկրի անօրինական շրջափակմանը, կյանքեր խլող սադրիչ ռազմական գործողություններին, հաղթահարում մեր առջև ծառացած դժվարությունները, դիմակայում մարտահրավերներին և ջանքեր բերում՝ կերտելու խաղաղ ու բարօր կյանքը մեր ժողովրդի, սատար կանգնելու Մերձավոր Արևելքում պատերազմական դժվարությունները կրող մեր քույրերին ու եղբայրներին: Ներկա հիմնախնդիրների, նեղությունների հանդիման Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը կյանքի նոր արշալույս է բացում, ջերմացնում մեր հոգիները և հավելում հույս ու լավատեսություն:

Փրկչի Ծննդյան ու Աստվածհայտնության խորհրդի առջև այսօր առաքելական նույն հորդորն ենք բերում, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Աստծո կամքին հետևելու, բարին ընտրելու, դեպի կատարյալը ընթանալու, տոգորվելու կյանքը բարեփոխելու վճռականությամբ ու նախանձախնդրությամբ: Պահպանենք մեր սրտերը որպես բեթղեհեմյան գողտրիկ անձավներ աստվածային ներկայության՝ լինելու Փրկչին ճշմարտապես երկրպագողներ, ողորմած, արդարամիտ ու եղբայրասեր: Զորանանք Տիրոջով, որ կարող լինենք իրականություն դարձնել մեր հույսերը, իրագործել ազգային մեր նպատակները: Մեր հոգիներում վառ պահենք հավատքը՝ որպես առ Տերն առաջնորդող բեթղեհեմյան աստղալույս և իմաստուն մոգերի պես մեր կյանքի ճանապարհը միշտ դարձնենք հավատարմություն ու նվիրում առ Տերը մեր Հիսուս Քրիստոս, հավատարմություն ու նվիրում առ Հայրենին և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

Քրիստոսի Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով եղբայրական ողջույն ենք հղում և Մեր բարեմաղթանքները բերում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին և մեր Եկեղեցու ողջ հոգևոր դասին: Մեր ջերմ ողջույնն ենք հղում և Մանուկ Հիսուսի փրկարար շնորհները հայցում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և նրանց հավատավոր հոտին:

Մեր ողջույնն ենք հղում և Տիրոջ զորակցությունը մաղթում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, հայոց պետական ավագանուն և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրական Մեր սերն ու օրհնությունը՝ հավատավոր համայն Մեր զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:

Սուրբ Ծննդյան տոնի այս նվիրական օրը աղոթք ենք բարձրացնում առ մարդացյալ Աստվածորդին ողջ աշխարհի խաղաղության, աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի համար: Հայցում ենք, որ Բարին Աստված մարդկանց սրտերից հեռացնի բռնության և ատելության որոմները և սերմանի սիրո և համերաշխության շնորհները՝ իրագործելու Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»: Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս: 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan