Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ

SOCIETY

Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրեշտակաբարբառ Ս. Ծննդյան բերկրառատ տոնի նախատոնակի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ:  Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Մինչ Ս. Պատարագի սկսվելը, կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, ապա Մայր Աթոռի չորս միաբան սարկավագների կողմից ընթերցվեց Դանիելի մարգարեությունը: Ս. Պատարագի ընթացքում Վարդան Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդին:  «Ինչո՞ւ ենք մենք տասնամյակներ անց` Ճրագալույցի այս երեկո, դարձյալ եկեղացական տոնակարգի համաձայն եկել Աստծուն ընդառաջ: Որպեսզի մեր ընտանիքներ տանենք եկեղեցու խորաններից վառված այն տաք և ջերմ ճրագը, որ, իբրև Տիրոջ Լույսի խորհրդանիշ, պիտի գա մեր կյանքը, մեր հոգին տաքացնելու ևջերմացնելու, պիտի գա հաշտեցնելու մեզ ինքներս մեզ հետ, հաճություն հաստատելու մեր համամարդկային միջավայրի մեջ, պիտի գա իր փառքի հաստատությամբ, որպեսզի հոգևոր խաղաղություն հաստատի մարդկանց կյանքում: 

Ս. Ծննդյան դրվագում ավետարանիչները մեզ փոխանցում են՝ Հիսուսի ծնողները՝ Մարիամը և Հովսեփը, ինչպես իջևանատեղի չգտնելով, քարայրի մեջ պատսպարվեցին ու այդ շրջանում երկնքից ճառագայթող մի աստղ, որ ամենափայլունն ու ամենազորեղն էր՝ իբրև Աստծո հայտնության նշան, ցույց տվեց կայացած, նյութապես հարստացած, իշխանության մեջ ամրացած և սակայն գիտության փնտրտուքի մեջ գտնվող երեք մոգերին, ովքեր քայլեցին, անցան իրենց կյանքի ճամփան և եկան ընդառաջ այդ Լույսին և գտան Հիսուսին և իրենց կյանքից, իրենց ձեռքբերումներից ընծայաբերեցին երկնքի և երկրի Արարիչ Աստծուն, Ով եկել էր մարդկային մեղքը վերացնելու, ով եկել էր մարդուն մխիթարություն բերելու, աղքատներին ու կարոտյալներին արդարություն հաստատելու և արդարությամբ դատելու, Ով եկել էր Աստծուց հեռացած մեղավորներին և նյութի մեջ ճահճացած իշխանավորներին ողորմությամբ և գթությամբ դատելու, Ով եկել էր՝ իբրև սիրո հայտնություն, սիրո խորհրդի կանչելու և ասելու՝ «Եկե՛ք Ինձ մոտ բոլոր հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, և Ես ձեզ հանգիստ պիտի պարգևեմ»: 

Այսօր, երբ մենք գտնվում ենք Ս. Ծննդյան մեծագույն համաքրիստոնեական տոնակատարության նախատոնակի, այս նախաճաշակի խորհրդի մեջ, առաջին հերթին մեր աղոթքների մեջ պիտի խորհրդածենք Տիրոջ ծննդյան սիրո խորհրդի մասին, պիտի մտածենք՝ արդյոք մենք՝ իբրև Աստծո հոգևոր զավակներ, ինչպե՞ս ենք արժևորում Ս. Ծննդյան խորհուրդը մեր կյանքում:  Եթե մենք գիտենք, որ Աստված այնքան սիրեց մարդուն, այնքան սիրեց Իր արարչագործությունը, որ մինչև իսկ Իր Միածին Որդու մեջ այդ սերը հայտնեց՝ իբրև փրկություն մարդու, իբրև կանչ հավիտենական կյանքում բնակության համար:

  Ուրեմն՝ մենք, սիրելիներ, այդ սիրո ճանաչողության ճանապարհը պիտի փնտրենք, որովհետև եթե մեր գործերը խավար են, և մենք չենք ուզում, որ այդ գործերը հայտնի լինեն, մենք ճշմարիտ քրիստոնյա չենք, իսկ եթե ճանաչում ենք Աստծո Լույսը, և եթե այդ Լույսը մեր կյանքում այդպիսի ճանաչողությամբ փառավորվում է, ուրեմն՝ սիրո գործերով Աստված հանապազ ծնվում է մեր կյաքնի, մեր հոգու, մեր սրտի մսուրի մեջ», - նշեց Սրբազան Հայրը:  Պատարագիչ Սրբազանը հորդորեց հավատացյալներին Աստծուն խնդրել, որ Իր իմաստության Լույսը ծագեցնի իրենց մտքի, հոգու և կյանքի մեջ, որպեսզի նրանց սիրտը դառնա այն իրական մսուրը, որտեղ կարող է Լույսը ծագել, կարող է Սերը հայտնվել և փառավորվել ամենքի կայնքում և հավատքի գործերի մեջ:  Հավարտ Ս. Պատարագի Ամենայն Հայոց Հայրապետը բարձրացավ Ավագ Ս. Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:

  Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը Մայր Տաճարից առաջնորդվեց դեպի Հին Վեհարան, ուր, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League