Ռուսական Տու-154 օդանավի վթարային վայրէջքի կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)
VIDEOՌուսական Տու-154 օդանավը վթարային վայրէջք է կատարել Յակուտիայում, գրում է ռուսական lenta.ru կայքը:
Վթարային վայրէջքի կադրերը հրապարակվել են «360» հեռուստաալիքի կողմից և տարածվել համացանցում:
Նշվում է, որ «Ալրոսա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Միրնի քաղաքից ուղևորվելիս է եղել Նովոսիբիրսկ: Թռիչքից որոշ ժամանակ անց շարժիչներից մեկում անսարքություն է հայտնաբերվել, և օդանավի անձնակազմն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել։
Վայրէջքի ընթացքում ոչ ոք չի տուժել: Հայտնի է, որ օդանավում գտնվել է ավելի քան 100 մարդ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



