«Սուրբ ծնունդ» ավանդական տոնակատարություն՝ Ֆիլհարմոնիայի հետ
SOCIETYՀայաստանի պետական ֆիլհարմոնիան հունվարի 6-ին հրավիրում է միասին նշելու սուրբծննդյան տոնը`արդեն իսկ մոռացված տարբերակով: Նպատակ ունենք վերականգնելու և մասսայականացնելու սուրբծննդյան ժողովրդական ավանդական ծիսակարգը:
Ժամը 15.00-ին երթով, երգուպարով, խաղերով ու բարձր տրամադրությամբ Ֆիլհարմոնիայից (Աբովյան 2) տոնախմբության մասնակիցները շարժվելու են դեպի Ազատության հրապարակ, ուր կանցկացնեն սուրբծննդյան ավանդական տոնակատարություն:
Հայկական ավանդական կենաց ծառի (տոնածառ) զարդարում
Կաղանդի երգեր
Սուրբծննդյան և Հայտնության ավետիսներ
Ամանորյա ծիսական խաղեր
Երգեր ու պարեր
Տարի հացի ծիսակարգ
Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել «Տոնացույց» ժողովրդական թատրոնը, «Մասունք» ազգագրական երգի-պարի խումբը, որոնք լավագույնս են տիրապետում ավանդական ծիսակարգին. նրանք գրագետ մատուցմամբ ներկաներին կպատմեն, կցուցադրեն, մասնակից կդարձնեն մեր նախնիների ավանդույթներին:
Հարկ ենք համարում նշել, որ նման միջոցառում այսքան լայնածավալ դեռևս չի իրականացվել և համոզված ենք, որ կանցկացնեք հետաքրքիր և ուսանելի ժամանակ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



