Խուզարկություն և ձերբակալություններ՝ թուրքական Dogan խոշորագույն հոլդինգում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ոստիկանությունը խուզարկությունից հետո ձերբակալել է Dogan խոշոր հոլդինգի նախկին գլխավոր տնօրենին և իրավաբական գլխավոր խորհրդականին, հաղորդում է Reuters գործակալությունը:
Թուրքական Dogan Holding-ը գործենություն է իրականացնում ԶԼՄ-ների, ֆինանսների, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում, հանդիսանում է Hurriyet թերթի և CNN Turk հեռուստաալիքի սեփականատերը:
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ խուզարկություններ անցկացվել են միայն երկու աշխատակիցների անձնական գրասենյակներում և տներում, իրավապահների գործունեությունը չի ազդել հոլդինգի գործունեության վրա:
Ոստիկանությունը գործել է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հանդեպ իրականացվող հետաքննության շրջանակներում, որին Անկարան մեղադրում է հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ:



