Երևանում բախվել են Mercedes-ն ու KIA-ն. ժամանել են հրշեջ-փրկարարներ և ՃՈ աշխատակիցներ
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեի դիմաց բախվել են 26-ամյա Արման Այվազյանի վարած KIA մակնիշի 26 ՍՍ 470 համարանիշի և 38-ամյա Էդգար Կարապետյանի Mercedes C180 մակնիշի 35 DZ 311 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Շարունակությունը՝ այստեղ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



