Խոշոր ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան դիմաց Daewoo-ի վարորդը բախվել է մայթեզրին կայանած Jeep-ին, իսկ վերջինն էլ՝ հաստաբուն ծառին. կան վիրավորներ
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Daewoo մակնիշի 58 VV 058 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է մայթեզրին կայանած Jeep մակնիշի 34 FZ 138 համարանիշի ավտոմեքենային իսկ վերջինը բախվել է հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Էդգար Մայիլյանի գխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատն ու 911 հոգեբանական ծառայության աշխատակիցները։
Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և տեղանքում հսկողություն իրականացրել ՃՈ աշխատակիցների հետ։
Շարունակությունը՝ այստեղ:



