Մոլդովայի եւ Մերձդնեստրի նախագահներն 8 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել են
INTERNATIONAL NEWSՄոլդովայի եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ղեկավարներ Իգոր Դոդոնն ու Վադիմ Կրասնոսելսկին 8 տարվա մեջ առաջին հանդիպումն են անցկացրել, որի ընթացքում սահմանել են առաջնահերթ լուծում պահանջող հարցերի շրջանակը: Այս մասին հայտնել են Կրասնոսելսկիի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես խոսքը գնում է քաղաքացիների ազատ տեղաշարժի, փաստաթղթերի ճանաչման, երկաթուղու եւ կապի մասին: Վադիմ Կրասնոսելսկին հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ տնտեսական բնույթի հարցեր:
Նա կարծում է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որոնց դեպքում մարդիկ քաղաքականությանը գերի չեն լինի: «Մենք պետք է հարգենք Մերձդնեստրի եւ Մոլդովայի ժողովուրդներին եւ փոխզիջում գտնենք ցանկացած հարցում», — ասել է նա:
Բացի այդ, Կրասնոսելսկին նշել է, որ քաղաքական եւ կարգավիճակի մասին հարցերը չեն քննարկվել:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն իր հերթին շեշտել է ժողովրդի կողմից կոնկրետ արդյունք տեսնելու կարեւորությունը:



