Սինձո Աբե. Ճապոնիան սկսում է նոր պետություն կառուցել
INTERNATIONAL NEWSՃապոնիան սկսում է նոր պետություն կառուցել, որն ինքնուրույն է որոշելու իր ապագան: Այս մասին Ամանորի կապակցությամբ ելույթ ունենալիս ասել է երկրի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է RIA Novosti-ն:
2017-ին լրանում է Ճապոնիայում ԱՄՆ հովանու ներքո հետպատերազմական խաղաղ սահմանադրության ստեղծման 70-ամյակը: Աբեն ձգտում է փոխել դա, որպեսզի ավելի մեծ ինքնուրույն ստանա երկրի պաշտպանության հարցում:
«Հիմա ժամանակն է առաջ նայել ապագա 70 տարիների համար եւ սկսել նոր երկիր կառուցել»,- ասել է Աբեն:
Նրա խոսքով՝ ճապոնացիների ապագան այն չէ, ինչը պետք է տա ուրիշ մեկը: Այդ ապագան, ըստ վարչապետի, պետք է կառուցեն ճապոնացիներն իրենց ձեռքերով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



