Yerevan, 09.September.2026,
00
:
00
BREAKING


«Орёл и решка»-ի խայտառակ նմանակում հայերի կողմից․ այն ինչ տեսա անտանելի էր

LIFE

Դաժանիկ

Անկասկած բացառապես ամենանեղմիտների ու կաղապարվածների մենաշնորհն է հայտարարելու իրավունքը, թե հեռուստատեսության ոլորտում բոլոր հեծանիվներն արդեն հորինված են, բոլոր մտքերը ծնված ու նորույթ երկնելու հավանականությունն այս ասպարեզում անհույս կերպով ձգտում է զրոյի։ Միայն նրանց մոտ, ում գանգակեղևի գերֆունկցիան իր անհաջողակ տիրոջը չափազանց հաստ գլուխ է ժառանգություն թողել ու սահմանափակել է ցանկացած ոլորտում հաջողության հասնելու նրա սահմանադրական իրավունքը, կարող է վերջնականապես բույն դնել այն համոզմունքը, որ այլոց մտքերը քոփի անելն է լուծումը կյանք կոչվող այն ռեբուսի, որի լուծման հիմնական նպատակը շատերի մոտ միայն հանապազօրյա հաց վաստակելն է։ Որպես կանոն անհատ բորենիների մտքերը ուրիշի որսից պատառ փախցնելու, ուրիշի հաշվին գոյատևելու, երբեք որսի չգնալու ու անգամ չփորձելու որս անել, կյանքի ինչ որ շրջափուլում ողջ հասարակությանն են առերեսում մի ճահճի հետ, որից դուրս գալը տասնապատիկ ծանր է, քան նրա մեջ ոտք դնելը։ Նման ճահճում ոչ մի նոր բան չի ստղծվում, ոչ ոք անգամ չի երազում հիշվել իր գործով կամ մտքով։ Բոլորի խնդիրը շատ կենցաղային է․ սեփական փոքրիկ հաջողությունները կառուցել ուրիշի մտքերի վրա ու լուծել ընթացիկ հացի խնդիրը։ Ամենացավալին իհարկե ճահճաբնակների շրջապատի ընկալումն է, ավելի շուտ, իրականության ընկալման խաթարումը․ նույնիսկ մի ողջ կյանք ապրելով ճահճում շատերն այդպես էլ չեն գիտակցում, թե որտեղ են ինչու և ինչպես այդտեղ հայտնվեցին։


Մարդու կենսագործունեության ցանկացած ոլորտի համար կիրառելի այս ճշմարտությունների մասին խոսակցությունը, որի նպատակը առաջընթացի օգտին հիմնավորումներ բերելն էր, ընդհատենք զրույցով այն երևույթի մասին, որն այս երկարաշունչ բլոգային գրառմանս շարժառիթը հանդիսացավ։
Եթե մի կողմ թողնեմ ձեր աչքում ավելի լավը երևալու մղումս ու չթվեմ ամերիկյան ինտելեկտուալ շոուները, որոնց մասին տեղյակ լինելը ցանկացած մարդու ինտելեկտի մասին դրական է խոսում, ապա պետք է ասեմ, որ իմ ամենասիրելի շոուն ուկրաինական <Орёл и решка>-ն է։ Ֆանտաստիկ հաղորդում է ու բոլոր թողարկումները մեծագույն սիրով դիտել եմ։ Գիտեմ, հիմա կասեք, որ սեզոնները շատ էին, ինչպե՞ս ես դիտել այդքանը, բայց հավատացեք դիտել եմ բոլորը ու ամեն թողարկումից գերագույն հաճույք եմ ստացել ու մոտս հետո զգացողություն է եղել, որ այդ երկրները ես ինքնս այցելել եմ։ Սա անխոս լավագույն գնահատականն է նմանատիպ շոուներին։

Եվ այսպես շաբաթներ առաջ ցավով տեղեկացա ևս մեկ մտքի գողության մասին։ Մի խումբ դատարկաբաններ քոփի էին արել իմ սիրելի հաղորդման ֆորմատը ու քանի որ համապատասխան թասիբ, արժանապատվություն և միջոց հաղորդման հեղինակներից ոչ ոքի մոտ այդ պահին չէր գտնվել, զոռ էին տվել իրենց մի քանի անբան գալարներին ու ստիպված մտածել էին նոր անուն հաղորդման համար՝ <Աջ, թե ձախ>, որ ոչ ոք գլխի չընկնի գողության փաստի մասին։ Իհարկե շատ տխրեցի, շատ զայրացա, բայց որոշեցի դիտել։ Ինչպես ցանկացած գողացված բան սա նույնպես զիջում էր օրիգինալին, ինչի մասին և ձեզ հիմա մանրամասն կպատմեմ։

Սյուզին և Դավիթը առաջինը այցելեցին Մոնտենեգրո։ Ի՞նչ իմացա ես Մոնտենեգրոյի մասին հաղորդումը դիտելուց հետո․ Ոչ մի նոր բան։ Դավիթին բաժին ընկավ ոսկյա քարտը, որը ինչպես հետո պարզվեց այնքան էլ ոսկյա չէր ու դրանով երևաց կազմակերպիչների ողջ պերճանքն ու թշվառությունը։ Անկեղծ ասեմ՝ երբեք չեմ տեսել ոսկյա քարտ ունեցող որևէ մարդու, ով եվրոպա հանգստի մեկնելիս ընտրի քաղաքի ամենաձանձրալի հյուրանոցը, որը ոչ միայն թանկ չէ, այլև համապատասխան պայմաններ չունի։ Եթե ուկրաինական տարբերակում ոսկյա քարտի սեփականատիրոքջ ընտրած հյուրանոցները մեկ գիշերը 10-15,000 դոլար արժեն, Դավիթի հյուրանոցը անհասկանալի 4 աստղանի հյուրանոց էր, որում մեկ գիշերն արժեր ընդամենը 450 դոլար։ Դավիթն իհարկե արդարացավ ու փորձեց բացատրել, որ իրենք այնքան խելացի են, որ եկել են եվրոպայի ամենաբանուկ տուրիստական կենտրոններից մեկն առանց նախապես հյուրանոց պատվիրելու և հենց այդ օրվա մեջ են որոշել հյուրանոցներ գտնել ու չեն գտել նորմալ բան։ Ի դեպ հյուրանոցն այնքան վատն էր, որ անգամ Դավիթն իրեն չզսպեց։

Կազմակերպիչները գումար էին խնայել ամեն տեղ, ինչը ծիծաղելի էր։ Անհաջող հայ սերիալների ծնունդ Դավիթը իր անհամոզիչ ռաբիզ տոնով և հաստ փորի անվարժ շարժումներով հաղորդման ողջ ընթացքում մեզ փորձում էր մոլորեցնել ու բացատրել որ շատ հարուստ մարդիկ գալով եվրոպա զբաղվում են շատ թանկ արժեք ունեցող դայվինգով, ապա գնում են դիսկոտեկ, խմում են 5 եվրո արժողությամբ շատ թանկ գարեջուր, ապա շատ թանկ 30 եվրո արժողությամբ կոկտեյլ։ Եթե հարգելի Դավիթը մնացել է <Երաժշտական փոստարկղի ժամանակաշրջանում> ու կարծում է, որ եվրոպայի մասին առաջին պատկերացումները մեզանում իր շուրթերով պիտ ձևավորվեն, նա չարաչար սխալվում է։ Ծով այցելած ամեն երկրորդը գիտի, թե ինչ մատչելի է դայվինգը և ինչ կարող ես անել սովորական դիսկոտեկում։ Այսպիսի ստերով բնական է, որ հաղորդումը համբավ վայելել չի կարող։ Մեկ երկու սուտ և բոլորը կհոգնեն։

Անդրադառնանք Սյուզիին։ Պարտադիր չէ ողջ հայ հասարակությունը լսի Սյուզիի կոտրտված անգլերենը։ Բարի եղեք այդ խոսակցությունների վրա նորմալ ձայն դրեք հայերենով, եթե ձեր նպատակը այդ նաիրյան գեղեցկուհու անգլերեն լզվի 7-րդ դասարանի պաշարն ի ցույց դնելը չէ։ Ասեմ նաև, որ բջջային մակարդակում զազրանք եմ զգում խոսքում անընդհատ անգլերեն բառեր օգտագործողներից այն դեպքում, երբ հստակ գիտեմ, որ այդ մարդը Երևանում է միշտ ապրել։ Էլ չասեմ, որ երբ նման մարդու հետ անգլերերն ես խոսում, կարմրում է ու սկսում կմկմալը։ Կամ Դավիթ ջան, ի՞նչ է նշանակում հեռուստադիտողին այսպես դիմելը․ <Այստեղ մինիքառեր են վարում շատ ու հիմնականում մոթոռբայքեր>։ Դավիթ ջան, կարող ա՞ մի հատ թան խմես դզվես։ Դա ինչ եթերային լեզու է։ Դու ԱՄՆ-ի հեռուստատեսությունում ես աշխատում, թե՞ Անգլիայի։

Շոույի ողջ ընթացքում այդպես էլ չզգացի հեքիաթի առկայությունը, որը զգում եմ օրիգինալ տարբերակում։ Դավիթն ու Սյուզին էնպես իմիջիայլոց էին, էնպես կեղծ, որ նայելս էլ չէր գալիս։ Բա լիրիկական շեղումները։ Դավիթը իր ձանձրալի տոնով ասում է․ <<Աշխարհում ոչինչ չի կարող համեմատվել ջրի հատակի հետ։ Հոգիդ ու մարմինդ կատարյալ երջանկության մեջ են ջրի տակ>։ Ու այս ամենն ասում է այնպիսի սերիալային ռաբիզ տոնով, որ քեզ թվում է թե, եթերից հետո գնալու է Բարխուդարովին սպանի ու Աննայի աղջկան առևանգի։

Ամենածիծաղելի պահերից էր ինձ համար, երբ Սյուզին կոտրատվելով մոտեցավ զբոսաշրջիկների ու ասաց իր սիրելի տեքստը՝ <Դու յու սփիք ինգլիշ>՝ հուսալով որ ևս մի առիթ կունենա ապացուցել իր անգլերենի դասատուին, որ իզուր քառորդը 3 փակեց 6-րդ դասարանում։ Անակնկալ կերպով զբոսաշրջիկներն ասացին, որ ռուս են ու այդ ժամանակ որդիան որդի հայտնվեց երաժշտություն Սյուզիի խոսքի վրա։ Ու բոլոր հեռուստադիտողներին պարզ դարձավ, որ Սյուզին մոտավորապես այսպես է խոսել այդ մարդկանց հետ․ <Ա դառագոյ, ա նաչայնիկա, կակ դայծի դա վակզալա էտըվը չոռտըվըվը, սկաժի պաժլստա, վիդիշ դեվուշկա զամիռզայետ ա>։

Դավիթի փորն իհարկե առանձին պատմություն է։ Երկու մետր քայլում ու հևոցն էր ընկնում։ Կազմակերպիչների փոխարեն ես շոուն կանվանեի <Քյառթու հայը և անգլելեն խոսող աղջիկը դրսերում>։ Իրականում Դավիթը պետք է խուսափի լողալու տեսարաններից, որովհետև նման բարեմասնությունների ցուցադրումը եթերում կոկիկ չէ։ Դավիթն իր վարքուբարքով լրիվ ամբողջացնում էր այն հայերի կերպարը, որ փորները ցցած հպարտ կերպով նայում են թուրքական ծովին, ուտում թուրքական կերակուր՝ հետ գալուց Ստամբուլն արյան ծով սարքելու հաստատ որոշմամբ։

Մի խոսքով ազդված եմ, տխուր եմ ու ցավում եմ, որ նման որակ ենք մատուցում եթերից։

EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stage