Լրատվամիջոց. Պակիստանում պայթյունի հետեւանքով 17 մարդ է վիրավորվել
INTERNATIONAL NEWSԱռնվազն 17 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկաններ են վիրավորվել Պակիստանի Դերաիսմայիլխան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնում է The Express Tribune-ը:
Ճանապարհի եզրին տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը գործարկվել է ոստիկանական շարժական պարեկախմբի անցնելու պահին: Ոստիկաններից բացի, վիրավորվել են մոտակայքում գտնվող անցորդներ, այդ թվում՝ 2 կին եւ երեխա:
Պատահարի վայրը ոստիկանների կողմից շրջափակվել է, տեղազննում է իրականացվում:
Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
Junius is back — with a new tournament and valuable prizes
4
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



