Կապանում հրդեհի հետևանքով 8-ամյա երեխա է մահացել
SOCIETYԴեկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկում հրդեհ է, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ հրդեհ է բռնկվել Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի մի բնակարանում, ինչի հետևանքով բնակարանի գույքը մասամբ այրվել է, իսկ 2008 թ. ծնված Վարդան Ավագյանը «մարմնի տարբեր մասերի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ, այրվածքային շոկ ծանր աստաճանի» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.20-ի սահմաններում, Վ. Ավագյանին Կապանի բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով Երևան քաղաք տեղափոխելու ժամանակ մահացել է:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վաչություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



