Նոր Inifniti–ն ապրանքանիշի դիզայնի զարգացման նոր ուղղություն կստեղծի
INTERNATIONAL NEWSՆոր սերնդի Inifniti QX50-ն, որի նախատիպը կներկայացնեն Դեթրոյթի ավտոսալոնում, ապրանքանիշի առաջին մեքենաներից է լինելու, որն ունենալու է կիսաավտոմատ կառավարում ապահովող գործառույթներ։ Այս մասին հայտնում է «Խրոնիկա․ինֆոն»։
Ընդ որում ֆիրմայի ներկայացուցիչները շեշտում են, որ խոսքը լրիվ ինքնավար կառավարման մասին չէ։ Ընկերությունը նախընտրում է օգտագործել «երկրորդ վարորդ» տերմինը, որը ստանձնելու է վարորդի օգնականի գործառույթները։ «Համակարգը մեքենային է պատվիրակում ամենատհաճ ու հոգնեցուցիչ խնդիրները, այդ թվում շրջակա մեքենաներից հեռավորության պահպանումը, բանուկ մայրուղու վրա խիտ հոսքով երթեւեկությունը»,- հայտնել են Infiniti–ում։ Նման կոնցեպցիա օգտագործվում է Tesla-ի մեքենաներում։
Մեքենան արտաքուստ նման է լինելու կոնցեպտուալ QX Sport Inspiration–ին, որը ցուցադրվել է 2016-ին Պեկինի ավտոսալոնում, ու նոր ուղղություն է որոշելու ապրանքանիշի դիզայնի զարգացման մեջ։ Infiniti -ի նախագահ Ռոլանդ Կրյուգերի խոսքով, հենց այդ մոդելն է նախանշում nfiniti QX ամբողջ հավաքածուի ապագան։



