Կինը փորձել է աֆրիկացուն ճամպրուկի մեջ թաքցրած անցկացնել Իսպանիայի սահմանով
INTERNATIONAL NEWSՄարոկկոյի հետ սահմանին գտնվող Սեուտա իսպանական անկլավի սահմանային անցակետի աշխատակիցները ձերբակալել են մի կնոջ, ով փորձել է ճամպրուկի մեջ թաքցրած տեղափոխել Գաբոնի 19-ամյա բնակչին:
Այս մասին հայտնում է The Local-ը, կինը գրավել է իրավապահ մարմինների աշխատակիցների ուշադրությունն իր կասկածելի և նյարդային պահվածքի պատճառով:
Չի բացառվում, որ ձերբակալվածը, ում մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում, նախկինում էլ է զբաղվել Աֆրիկայից ապօրինի ներգաղթյալների՝ դեպի Եվրոպա տեղափոխմամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2016թ. վերջին մի քանի հարյուր ներգաղթյալ հատել են Մարոկկոյի սահմանն ու հայտնվել Սեուտա անկլավում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



