Սլովակիայում վարչապետը քննադատել է ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեները
INTERNATIONAL NEWSՍլովակիայում վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննադատել է ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեները։ Նրա խոսքով, եվրոպական առանձին երկրներում անցկացվող հանրաքվեները վտանգավոր են ամբողջ ԵՄ-ի համար, դրա համար էլ ժամանակն է դադարեցնել այդ «արկածախնդրությունները»։
«Խնդրում եմ ԵՄ առաջնորդներին, որ նրանք դադարեցնեն արկածախնդրությունները, ինչպիսիք էին Բրիտանիայում ու Իտալիայում կայացած հանրաքվեները»,- հայտնել է Ֆիցոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իսկ եթե մենք ականատես դառնանք արկածախնդրությունների, որոնք ի զարմանս ինձ ՝ իրականացնում են չափազանց փորձառու քաղաքական գործիչները, ապա կարող ենք 2017-ին (Եվրոպայում) հսկայական մրրկայնություն ակնկալել»,- շեշտել է Ռոբերտ Ֆիցոն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



