Չինացի զինվորականներին անհանգստացրել են Թրամփի գործողությունները
INTERNATIONAL NEWSՉինացի զինվորականներին անհանգստացրել են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, որոնցում նրանք տեսնում են աջակցություն Թայվանին, եւ քննարկում են անկախանալուն ուղղված կղզու հնարավոր գործողությունները կանխող կոշտ միջոցների ձեռնարկումը: Այս մասին հաղորդում են Չինաստանի բարձրագույն զինվորական ղեկավարության աղբյուրները, հաղորդում է Ամերիկայի ձայնը :
Մասնավորապես, քննարկվում է կղզուն մոտ տարածքում զինավարժություններ անցկացնելու եւ տնտեսական միջոցներով Թայվանը կաթվածահար անելու հնարավորությունը:
Թրամփը, որը պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին, դեկտեմբերին վրդովեցրել էր Պեկինին՝ հեռախոսով զրուցելով Թայվանի նախագահի հետ, ինչն աննախադեպ է վերջին մի քանի տասնամյակներում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



