ԱՄԷ-ում տղամարդկանց տուգանել են համացանցում մեկնաբանությունների համար
INTERNATIONAL NEWSԱրաբական Միացյալ Էմիրություններում երկու տղամարդկանցից յուրաքանչյուրին տուգանել են 2,7 հազար դոլարով՝ համացանցում փեսացուի եւ հարսնացուի հոլովակի արատավորող մեկնաբանությունների համար, որոնք հարսանիքից հետո մոտոցիկլետներով զբոսանք էին կազմակերպել: Այս մասին հայտնում է The National-ը:
Տղամարդկանց մեղավոր է ճանաչել Աբու Դաբիի դատարանը, նրանք իրենց մեղավոր չեն համարում:
Պարբերականը հայտնում է, որ դեռեւս մարտին նորապսակները համացանցում հոլովակ էին հրապարակել, որտեղ հարսանիքից հետո Harley Davidson մոտոցիկլետներով զբոսնում են այլ բայքերների ուղեկցությամբ: Հոլովակը քննադատության ալիք է բարձրացրել, օգտատերերը բացի քննադատական մեկնաբանություններից, վիրավորական գրառումներ էին կատարում, հարսնացուի խոսքով՝ նույնիսկ սպառնալից: Աղջկան մեղադրել են «ԱՄԷ-ի ավանդույթների եւ արժեքների խախտման մեջ»:
Էմիրաթյան զույգը, որը ԱՄԷ-ի մոտոցիկլետիստների ակումբի անդամ է, ոստիկանությանն է դիմել վիրավորանքների բողոքով: Նրանք հայցեր են ներկայացրել ընդհանուր 40 օգտատիրոջ դեմ, իսկ տուգանված երկու տղամարդկանց քննված գործը ընդամենը առաջինն է: Հաջորդ դատական նիստում դատարանը կքննի եւս 7 օգտատիրոջ դեմ գործը:



