Թուրքիայի ոստիկանությունը 8 մարդու է կալանավորել՝ կապված Ստամբուլում ահաբեկչության հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ոստիկանությունը ամանորյա գիշերը 8 մարդու է կալանավորել՝ կապված Ստամբուլում ահաբեկչության հետ, հայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ տարեմուտի գիշերը անհայտ անձը կրակ է բացել Ստամբուլի գիշերային ակումբում: Արդյունքում 39 մարդ մահացել է (այդ թվում՝ 16 օտարերկրացիներ), գրեթե 70 մարդ վիրավորվել է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հանցագործին հաջողվել է թաքնվել:
Ոստիկանները հանցագործության վայրում են հայտնաբերել նրա վերնազգեստը, որի գրպանում թուրքական 500 լիրա է եղել: Ոստիկանությունում կարծում են, որ չարագործին հաջողվել է փախչել տաքսիով: Դեռեւս չի հաջողվել հանցագործի ինքնությունը պարզել: Որոշ տեղեկություններով՝ նա կարող է Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացի լինել:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
Junius is back — with a new tournament and valuable prizes
4
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



