Սթոլթենբերգը կոչ է արել Ռուսաստանին ԻՊ-ի հետ չհամեմատել
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել Ռուսաստանին չհամեմատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին նա հայտարարել է Bild-ի հետ հարցազրույցում:
«Դաշինքի գործընկերներին Ռուսաստանից անմիջական սպառնալիք չի բխում: Ռուսաստանը եղել է եւ մնում է մեր հարեւանը: Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը կարեւոր է»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Ինչ վերաբերում է ԴԱԻՇ-ին, ապա իրավիճակը միանգամայն տարբեր է: «Հենց ԴԱԻՇՆ է մեղավոր Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների մայրաքաղաքներում իրագործված բազմաթիվ ահաբեկչությունների համար: Արդյունքում մենք ստիպված ենք ահաբեկչության սպառնալիքի ուղեկցությամբ ապրել, այդ թվում՝ 2017 թվականին: Ուստի մեր նպատակն է ԴԱԻՇ-ի ոչնչացումը»,- ասել է նա:
Նա դեմ է հանդես եկել Սիրիայում ներկայիս իրավիճակում ՆԱՏՕ-ի զինված միջամտությանը: Մենք գիտենք, որ ռազմական ուժի կիրառումը ուժեղ զենք կլինի, բայց նաեւ գիտենք, որ միշտ չէ, որ խնդիրների լուծման է բերում: Երբեմն այն կարող է առանց այն էլ ահավոր իրավիճակն ավելի խորացնել»: Սթոլթենբերգը հավելել է, որ առանց ՄԱԿ-ի համապատասխան մանդատի ռազմական ուժի կիրառումը կարող է հակամարտությունը խորացնել եւ հանգեցնել էլ ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության:



