Բաքվի գազամուղի վրա նոր պայթյուն է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԲաքվում գլխավոր գազամուղի վրա, որտեղ հինգ օր առաջ պայթյուն էր եղել, նոր պայթյուն է գրանցվել. այդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Ադրբեջանի ԱԻՆ-ի հղումով:
Ադրբեջանի պետական նավթաարդյունաբերական (SOCAR) ընկերությունը դեկտեմբերի 27-ին հաղորդել էր գլխավոր գազամուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին: ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ Բաքվի Գարադաղյան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել:
«Սանգաչալյան գազային հոսքից դուրս եկող գլխավոր գազամուղի վրա առավոտյան 07:00-ին կրկին պայթյուն է գրանցվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գազի հոսքը գազամուղով դադարեցված է: Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհի մարման գործընթացը շարունակվում է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



