ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ճապոնական մաֆիայի դեմ
SOCIETYԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ճապոնական յակուձա մաֆիայի երկու կազմակերպության եւ երեք ֆիզիկական անձանց նկատմամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Ցանկում ներառվել են Յամագուտի գումին՝ Կոբեից, ինչպես նաեւ Յամակեն գումին: Բացի այդ՝ պատժամիջոցմների ցանկում ներառվել են գանգստերներ Տակաշի Իկեդան, Կունիո Ինուեն եւ Օսամու Տերաոկան:
1915 թվականին Կոբե քաղաքում հիմնված «Յամագուտի գումի»-ն առավել ուժեղ դիրքեր ունի Քանսայ շրջանում, որը միավորում է Օսակա, Կիոտո, Հյոգո, Սագա, Նարա եւ Վակայամա պրեֆեկտուրաները: Սակայն, ոստիկանության տվյալներով, այն ավելի քան 1100 մասնաճյուղ ունի ճապոնական 47 պրեֆեկտուրաներից 44-ում: Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում յակուձայի ավելի քան 20 խմբավորում է գործում՝ շուրջ 70 հազար անդամով:



