Կոնտեն ցանկանում է, որ Կուրտուան մնա Չելսիում
SPORTԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ազնվականները» պատրաստ են բարելավել բելգիացու պայմանագիրը, որպեսզի վերջինս ցանկանա մնալ ակումբում:
«Կուրտուան կմնա մեզ հետ և դա ամենակարևորն է: Իմ կարծիքով՝ Տիբոն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Ընթացիկ մրցաշրջանում նա նույնպես հրաշալի է գործում: Նա կատարյալ է»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում iTV-ն:
Կուրտուայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



