Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանման հարցերը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ընդգծել են Սիրիայում բոլոր ընդդիմադիր խմբավորումների կողմից հրադադարի պահպանման կարևորությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Նախարարները շարունակել են համալիր հարցերի քննարկումը` կապված մի շարք փաստաթղթերի դրույթների իրականացման հետ, որոնք Մոսկվայի և Անկարայի միջնորդությամբ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև ստորագրվել են դեկտեմբերի 29-ին» - տեղեկացրել են ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունից:
Ռուսաստանն ու Թուրքիան հանդիսանում են Սիրիայում դեկտեմբերի 30-ին հաստատված հրադադարի երաշխավորները: Դեկտեմբերի 29-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է զինված ընդդիմադիր խմբավորումների ցանկը, որոնք համաձայնել են հրադադրին:



