Պուտինն արգելել է զենքի մատակարարումը Հյուսիսային Կորեային
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է հրաձգային և թեթև զենքի մատակարարումը Հյուսիսային Կորեային: Корреспондент-ի փոխանցմամբ` փաստաթուղթը հրապարակվել է Իրավարար տեղեկատվության կայքում:
Նշվում է, որ փաստաթուղթն ընդունվել է`պայմանավորված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` 2016-ի մարտի երկուսին ընդունած բանաձևով, որով մի շարք սահմանափակումներ են նախատեսվում Հս. Կորեայի նկատմամբ` ի պատասխան երկրի կողմից հրթիռամիջուկային փորձարկումներ իրականցնելուն:
Հրամանագիրը արգելք է սահմանում նաև որոշ արտադրատեսակների, մասնավորապես սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարման համար:
Ռուսաստանի քաղաքացիներին արգելվում է այդ երկրից ոսկի, տիտանի հանքաքար, ածուխ և երկաթի հանքաքար գնել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



