Վագրակատուները հայտնվել են անհետացման վտանգի տակ. զեկույց
SOCIETYՎագրակատուն, որը մոլորակի ամենաարագավազ ցամաքային կենդանին է, գտնվում է անհետացման վտանգի տակ, քանի որ այդ ցեղատեսակի թվաքանակը խստիվ պակասել է: Business Insider-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Լոնդոնի Կենդանաբանական միության և Վայրի բնության պահպանության միության համատեղ զեկույցում:
Ինչպես նշվում է զեկույցում, վագրակատվի թվաքանակի անկման արդյունքում 7100 կենդանի է մնացել ողջ աշխարհում, որը կազմում է պատմական թվաքանակի 9 տոկոսը միայն:
Զիմբաբվեում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել անկման ցուցանիշները, որոնց համաձայն` 16 տարում երկրում բնակվող վագրակատուների պոպուլյացիան կրճատվել է 85 տոկոսով` 1200-ից հասնելով 170-ի:
Վայրի բնության պահպանության փորձագետները կոչ են անում վագրակատվին դասել «վտանգված» կամ «խոցելի» կենդանատեսակների շարքը:
Հաշվի առնելով 120 կմ/ժամ արագությունը, որը կարող է զարգացնել վագրակատուն, շատ դժվար է ճշգրիտ հաշվարկել դրանց քանակն ու բացահայտել գտնվելու վայրը:



