Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Արագ ազդող լավագույն դիմակները՝ միջոցառումներից առաջ մաշկը հնարավորինս արագ կարգի բերելու համար

LIFE

Ամանոր պատրաստությունները շատ ջանքեր են պահանջում և հաճախ կանայք պարզապես չեն հասցնում ինչպես հարկն է խնամել իրենց մաշկը: Սակայն takprosto.cc-ն ներկայացրել է մի քանի միջոց, որոնք շատ արագ կօգնեն ազատվել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են մաշկի թուլությունը, հոգնածությունը, չորությունը, այտուցվածությունն ու յողոտությունը:

 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արագ ազդող լավագույն դիմակները:

 Թեթև պիլինգ

 Ցանակացած դիմակ օգտագործելուց առաջ մաշկը հարկավոր է լավ մաքրել: Պիլինը կօգնի մաքրել մաշկի ծակոտիներն ու կազատի մաշկի մահացած բջիջիներից:

 Հարկավոր է մանրացնել ասպիրինի 3 հաբը և 1 թ.գ. վարսակի փաթիլները, ավելացնել մի քանի կաթիլ ջուր, 1 թ.գ. մեղր և կես բանան: Բոլոր բաղադրիչները լավ խառնել, մինչև դառնա համասեռ զանգված, այնուհետև, մի փոքր մերսելով, քսել դեմքին, թողնել 15 րոպե և կրկին մերսելով լվանալ գոլ ջրով:

 Այս պրոցեդուրան ոչ միայն լավ մաքրում է, այլը բուժում է բորբոքումներն ու գրգռվածությունները և հավասարեցնում մաշկի գույնը:

 Ազատվել մաշկի հոգնածությունից

 Հոգնած ու առաձգանակությունը կորցրած մաշկն արագ կարգի բերելու համար անհրաժեշտ է մի դիմակ, որը էներգի ակհաղորդի և կվերադարձնի թարմ տեսքը: Բացի այդ, այս դիմակն օժտված է նաև սպիտակեցնող հատկությամբ:

 Քամել մեկ վարունգի հյութը, իսկ պտղամիսը խյուս դարձնել և ավելացնել մեկ թեյի գդալ թանձր սերուցք: Դիմակը քսել դեմքին, թողնել 10 րոպե և մաքրել գոլ կաթի մեջ թրջած բամբակով:

 Սնուցել մաշկը

 Ձմռանը մաշկն ունի հավելյալ սնուցման կարիք, ինչը կարելի է իրականացնել նաև մի շատ օգտակար դիմակի օգնությմաբ:

 Հարկավոր է տաքացնել 1 ճ.գ. ձիթայուղը և ավելացնել 2 ճ.գ. մեղր: Լավ խառնել և գոլ վիճակում քսել խառնուրդը դեմքի և պարանոցի մաշկին (բայց ոչ աչքերի շուրջը): Թողնել դիմակը 10 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով և մաքրել մաշկը տոնիկով: Այս դիմակը հարթեցնում է մաշկը և ազատում չորությունից:

 Ազատվել յուղոտ փայլից

 Յողոտ մաշկի համար գոյություն ունի մի հիանալի դիմակ, որը կազատի այդ խնդրից և թույ չի տա, որ շպարը փչանա:

 Հարկավոր է խառնել մեկ ձվի դեղնուցը, 1 ճ.գ. ձիթայուղը և 2 ճ.գ. թարմ քամված նարնջի հյութը, մինչև դառնա համասեռ զանգված, քսել մաշկին, թողնել 10-15 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է քսել խոնավեցնող նրբաքսուք: Այս դիմակը նաև ազատում է կարմրածությունից և բորբոքումներից:

 

Թարմացնել մաշկը

 Մի քանի օր աշխատելուց հետո մաշկը հոգնած տեսք է ստանում, սակայն այդ հոգնածությունից, մաշկի խամրածությունից ու մոխրագույն երանգից ազատվելու համար կարելի է փորձել ծովի աղով ու հանքային ջրով դիմակը:

 1 ճ.գ. ծովի աղը լուծել մեկ բաժակ հանքային ջրում, ավելացնել 1 ճ.գ. կիտրոնի հյութ, այնուհետև ստացված լուծույթի մեջ թրջել կտորը և դնել այն մաշկին (10 րոպե):

 Այս դիմակը բարելավում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ մաշկն ավելի թարմ տեսք է ստանում:

 Ազատվել այտուցվածությունից

 Աչքերի տակի այտուցվածությունից ազատվելու համար կարելի է օգտագործել սպիտակ թեյի կամ երիցուկի թուրմը: Հարկավոր է թրմել փաթեթիկներով խոտաբույսերից որևէ մեկը, 2-3 րոպե դնել դրանք սառցարան, այնուհետև 5-7 րոպե դնել աչքերին:

 Դեմքի այտուցվածության դեպքում շատ արդյունավետ է կարտոֆիլով ու ձվի սպիտակուցեվ դիմակը: Անհրաժեշտ է քերիչով մանրացնել հում կարտոֆիլը, խառնել այն ձվի սպիտակուցին, այնուհետև ստացված զանգվածը քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, մինչև նկատվի մաշկի ձգվածության զգացողություն: Այս դիմակը շատ արդյունավետ է: Ընդամենը մի քանի րոպեում այն ամբողջությամբ ազատում է այտույցներից և ձգում է մաշկը:

 Արագ ազդող դիմակները շատ արդյունավետ են, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ դրանց ազդեցությունը երկար չի տևում՝ ընդամենը 6-8 ժամ: Լուրջ խնդիրները լուծելու համար հարկավոր է համալիր խնամք իրականացնել, սակայն որևէ միջոցառումից առաջ մաշկը կարգի բերելու համար լավագույն տարբերակն այս դիմակներն են: Ընդ որում՝ մի քանի օրվա ընթացքում մի քանի անգամ այս դիմակներն օգտագործելու դեպքում կարելի է զգալիորեն բարելավել մաշկի վիճակը:

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy