Ուզում եմ, որ գալիք տարում պատերազմներ չլինեն. Բեն Ավետիսյան
SOCIETYLife.panorama.am-ը նախատոնական հարցազրույց է ունեցել դերասան Բեն Ավետիսյանի հետ, ում համար 2016-ը բավականին հաջող էր ոչ միայն գործնական, այլեւ անձնական առումով:
«Բավականին ակտիվ աշխատանքային տարի ունեցա, հասցրեցի նաեւ սեփական բիզնես հիմնել, այնպես որ բողոքել չեմ կարող»,- նշեց Բենը:
Խոսելով Ամանորն անցկացնելու իր տարբերակի մասին` դերասանը նկատեց.
«Ամեն տարի պարտադիր Ամանորի գիշերը տանն եմ լինում, ընտանիքիս հետ միասին դիմավորում եմ Նոր տարին ու դրանից հետո սկսվում է տոնական եռուզեռը: Գիշերը շարունակում եմ տոնել ընկերներիս հետ: Մենք մի անխախտ ավանդույթ ունենք` պարտադիր գնում ենք մեր մտերիմների տներն ու շնորհավորում Նոր տարին: Ինքս ընդհանրապես ձմեռը չեմ սիրում, սակայն Նոր տարին ձմռան միակ ու լավագույն տոնն է»:
Ամանորի գիշերը Բենը երազանքներ չի պահում.
«Չեմ սիրում երազել, փոխարենը` սիրում եմ նպատակ դնել իմ առաջ ու կատարել դրանք: Նոր տարվա գիշերն էլ նպատակ եմ դնում իմ առաջ ու տարվա ընթացքում գնում եմ դեպի դրա իրականացումը: Օրինակ` անցած տարի մտածեցի նոր մեքենա ձեռք բերել ու տարվա ընթացքում գնեցի այն: Այս տարվա համար դեռ չեմ մտածել նպատակներիս մասին»,- հավելեց մեր զրուցակիցը:
Բեն Ավետիսյանի համար Նոր տարվա հաճելի կողմերից մեկն էլ նվերներն են.
«Սիրում եմ եւ նվիրել, եւ ստանալ: Նաեւ անակնկալների սիրահար եմ, այդ հարցում մի փոքր էլ անհամբեր եմ. Ուզում եմ շուտ իմանալ, թե ով, ինչ է ինձ նվիրելու: Ամեն տարի շատ եմ մտածում մայրիկիս նվերի ընտրության շուրջ, քանի որ հունվարի 1-ին նրա ծննդյան օրն է»,- նշեց նա:
Դե իսկ մեր զրույցի վերջում Բենը հղեց իր շնորհավորանք ու բարեմաղթանքները.
«Ուզում եմ, որ գալիք տարում պատերազմներ չլինեն, ես հավատում եմ, որ գալիք տարին խաղաղ կլինի ու այդպես կշարունակվի միշտ: Անհոգ տարի եմ ցանկանում, ժպիտների եւ վերելքների տարի: Ուզում եմ գալիք տարվա ընթացքում մեր երկիրը բարգավաճի եւ հզորանա: Ուզում եմ միասնական լինենք եւ չկոտրվենք: Շնորհավոր հայ ժողվրդիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը»:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
3
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
4
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...
5
Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi Camp



