Yerevan, 12.August.2026,
00
:
00
BREAKING


2016-ի կարևորագույն տնտեսական իրադարձությունները

ECONOMICS

Անցնող տարում Հայաստանի տնտեսական կյանքը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: «Արմենպրես»-ն ընթերցողների համար առանձնացրել է տարվա առավել ուշագրավ տնտեսական իրադարձությունները:

Հայաստանում ազդարարվեց նորֆինանսական գործիքի ներդրումը

Հունվարի 27-ին Հայաստանի ֆինանսական շուկայում շրջանառության մեջ դրվեց բոլորովին նոր ֆինանսական գործիք: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կայացավ «Վարկային պորտֆելի արժեթղթավորման հիմնադրամ 1»-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը:

Կառավարությունը հաստատեցՀարկային նոր օրենսգրքի նախագիծը

ՀՀ կառավարությունը մարտի 31-ին հաստատեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը և այն ներկայացրեց Ազգային ժողով: Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ երկարատև քննարկումներից հետո նախագիծը լրամշակվել էր նախնական ամրագրված սկզբունքների շուրջ և փաստաթուղթը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները: Ըստ Միրումյանի՝ օրենսգրքի ընդունումից հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք վճարված են մատակարարներին, այլ նաև այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր տնտեսությունում կատարել են ներդրումներ ու դրանց  մեծածավալությամբ պայմանավորված՝ հնարավորություն չեն ունեցել օգտագործելու իրենց մատակարարներին վճարված ԱԱՀ-ն: Այսինքն՝ վեց ամսվա կտրվածով այս սուբյեկտներին կվերադարձվի ԱԱՀ գումարները, որպեսզի կարողանան դրանք օգտագործել:

Դիլիջանի ուսումնական կենտրոնը փոխանցվեց ՊԵԿ-ին

ՀՀ կառավարության որոշմամբ Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը հանվեց վերջինիս ենթակայությունից և փոխանցվեց Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայությանը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Որոշումը պայմանավորված էր Ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դրանից առանձնացնելու ՀՀ նախագահի հրամանագրով:

«Հրազդան ցեմենտ»-ն ազատվեց հարկային պարտավորությունները չկատարելու տույժերից

Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ  և ամբողջությամբ ընդունեց  «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը: Երրորդ ընթերցմամբ ընդունելու համար նախագծին կողմ քվեարկեց  88, դեմ՝ 16, ձեռնպահ՝  6 պատգամավոր:

Գազի սակագինը նվազեցսպառողը հուլիսի 1-ից 156-ի փոխարեն վճարեց 146.7 դրամ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար բնական գազի սակագինը սահմանվեց 146 հազար 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն 156 հազար դրամ էր: Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար սահմանվեց վաճառվող բնական գազի սակագինը 256.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն կազմում էր 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նվազեցված սակագները սպառողները վճարեցին հուլիսի 1-ից: Հանձնաժողովը սակագնի վերանայման հայտ ստացել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ապրիլի 29-ին:

 «Սպայկա» ընկերությունը պտուղ-բանջարեղենի արտահանումը իրականացրեց լաստանավերով

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվեց Վերին Լարսի անցակետը: Պտուղ-բանջարեղենի  արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալեց երեք լաստանավ, որոնցով  «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ  բեռնափոխադրումներ իրականացվեցին դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ: 

Բյուջեից հանվեցին կրճատված 142 ծառայողական մեքենաների պահպանման ծախսերը

ՀՀ կառավարությունը որոշեց 2016 թվականի պետական բյուջեից կրճատել 91 միլիոն դրամ: Օրենքի նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` նշելով, որ 142 ծառայողական ավտոմեքենաների կրճատման արդյունքում կարիք է առաջացել պետական բյուջեից կրճատել դրանց պահպանման համար նախատեսված 91 միլիոն դրամը: Կառավարությունը հաստատեց:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացավ կրճատել 142 ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծախսերը` շուրջ 91.0 մլն դրամի չափով (հաշվարկը կատարվել էր 6 ամսվա կտրվածքով):

Մեկնարկեց Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարությունը

Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը: Ամուլսարը Հայաստանում ամենախոշոր միջազգային ներդրումն էր: Ծրագրի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում Լիդիան Արմենիան կապահովի 700 աշխատատեղ: Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է IFC և ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:

ՀԷՑ-ը և Հրազդանի ՋԷԿ-ն ամբողջությամբ փոխանցվեցին «Տաշիր» ընկերությունների խմբին

«Ինտեր ՌԱՕ» խումբը և «Տաշիր» խումբը ժամկետից շուրջ ավարտին են հասցրեցին Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ի վաճառքի գործարքի երրորդ փուլը: Գործարքի արդյունքում երկու ընկերությունների բաժնետոմսերի 100 տոկոսն անցավ «Տաշիր» խումբ ընկերությանը:

Գործարքը ստորագրվել էր դեռևս 2015թ-ի աշնանը, որի համաձայն, առաջին փուլում «Տաշիր» խումբը ձեռք է բերել երկու ընկերությունների բաժնետոմսերի 25-ական տոկոսը: Յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի ևս 25-ական տոկոս փոխանցվել է երկրորդ փուլում: Ակնկալվում էր, որ բաժնետոմսերի մնացած մասը պետք է փոխանցվեր նոր սեփականատիրոջը մինչև 2017թ-ի ավարտը: 2015թ-ի հոկտեմբերից  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ի օպերատիվ կառավարումն արդեն իսկ իրականացնում է «Տաշիր» խումբը:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց մինչև 6,25 տոկոս

ԿԲ խորհուրդը 2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6.25%: 2016 թ. նոյեմբերին արձանագրվել էր 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Այնուամենայնիվ, ԿԲ գնահատումների համաձայն մոտակա ամիսներին գնանկումային միջավայրը դեռևս կպահպանվի:

Բենզինի գները նվազեցին

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքներով արձանագրվեց, որ բենզինի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի դեկտեմբերից շարունակաբար նվազում են:

Վերջին գնային փոփոխությունը արձանագրվել էր դեկտեմբերի կեսերին, երբ բենզինի մանրածախ գները նվազել էին ևս 20 դրամով: Եթե 2016 թվականի սեպտեմբերին բենզինի մանրածախ գինը կազմում էր 380 դրամ, ապա դեկտեմբերին այն կազմեց 330 դրամ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գնային այսպիսի նվազումը մեծապես պայմանավորված էր մրցակցության խորացմամբ: Մասնավորապես, ըստ Հանձնաժողովի տվյալների, ոլորտում հայտնվել էր նոր ընկերություն, որը սկսել էր ավելի ցածր գնով բենզինի ներմուծումներ իրականացնել, ինչն էլ անդրադարձել էր իրացման վերջնական գնի վրա:

 «Արմենիա» ավիաընկերությունն իրականացրեց առաջին չվերթը

«Արմենիա» ավիաընկերությունն իրականացրեց իր առաջին չվերթը դեպի Թել-Ավիվ:  «Նախքան առաջին չվերթը ավիաընկերությունը հսկայական աշխատանքներ էր կատարել, բայց հասկանալի էր նաև, որ ոչ-ոք ապահովագրված չէ տարատեսակ խնդիրներից: Չնայած առկա մի քանի աննշան տեխնիկական խնդիրներին` ավիաընկերությունը բարեհաջող իրականացրեց առաջին չվերթը: Վաճառված տոմսերի քանակը առաջին չվերթի համար գնահատվում էր բավարար: Ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը եղել էր առաջին չվերթի ուղևորների շարքում: 

 «Զվարթնոցի» ուղեւորահոսքն հատեց պատմական շեմը

«Զվարթնոց»  միջազգային օդանավակայանում ուղեւորահոսքն այս տարի հատել է պատմական 2 միլիոնի շեմը: Աճը պայմանավորված է ներգնա հոսքերի ավելացմամբ: «Ռուսական եւ իրանական ավիաընկերությունները բավական ակտիվ էին զբոսաշրջային սեզոնի ընթացքում:

Բրյուսել-Երևան-Բրյուսել առաջին չվերթը իրականցրեց դեկտեմբերի 10-ին

 «ԱրմՎինգս»  (ArmWings) ՍՊԸ-ն  և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունը ստորագրեցին պայմանագիր Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթ իրականացնելու համար: Առաջին չվերթը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին: Բրյուսելի ուղղությունն ունենալու է նաև տարանցիկ նշանակություն և կապելու է Հայաստանն այլ երկրների հետ ևս:

 «Պոբեդա» -ն սկսեց դեպի Գյումրի տոմսերի վաճառքը

«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը թռիչքներ իրականացրեց դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ: Տոմսերի գները սկսվել են 999 ռուբլուց (ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր, որ տոմսերը կարժենան սկսած 10 հազար դրամից):

Ավիաընկերությունը դեպի Գյումրի չվերթները սկսեց դեկտեմբերի 15-ից եւ թռիչքներ իրականացրեց շաբաթական երեք օր կտրվածքով` երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի օրերին:

Գինեգործությանը զարկ տալու նպատակով Հայաստանում ստեղծվեց նոր հիմնադրամ

 Հայաստանում ստեղծվեց Խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ 2016 թվականի ինն ամսում պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 103 մլն 500 հազար դրամ` հիմնադրամի ստեղծման նպատակով:

Երևանում բացվեցին գյուղատնտեսական երկու նոր տոնավաճառներ

Երևանի Կասյան փողոցում հունիսի 11-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ բացվեց գյուղատնտեսական տոնավաճառ:

Հուլիսի 23-ին Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառը գործեց յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

Եվրասիական հանձնաժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի նախագահության շրջանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փետրվարի մեկից նոր կազմով՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սկսեց աշխատանքները:Տիգրան Սարգսյանը հաստատվեց այս պաշտոնում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի՝ ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների կողմից:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԵԱՏՄ-ից ավտոմեքենա ներկրելու ԱԱՀ-ն վերացնելու օրինագիծը

Մարտի 16-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրասիական տնտեսական միությունից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրման ավելացված արժեքի հարկը վերացնելու օրենքի նախագիծը: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին կողմ քվեարկեց 107 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

ԵԱՏՀ-ն ներմուծման մաքսատուրքերից ազատեց Իրան-Հայաստան Էլեկտրահաղորդման գծի շինարարականապրանքները

Տեսախորհրդաժողովի ձեւաչափով Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ինտեգրացման եւ մակրոտնտեսության, առեւտրի, մաքսային համագործակցության, տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության ոլորտի մի շարք հարցեր: ԵԱՏՀ-ի խորհուրդը հավանություն տվեց «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին եւ բելառուսական նախագահության գերակայությունների իրագործման գծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների պլանին համապատասխան, ակտերի եւ միջազգայիÕ ¶ պայմանագրերի մշակման աշխատանքային պլանի կատարման ընթացքի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին:

Բացի այդ, ԵԱՏՀ-ի խորհրդի անդամները որոշում ընդունեցին  Իրան-Հայաստան երրորդ Էլեկտրահաղորդման գծի շինարարության համար Հայաստանի Հանրապետություն ներկրվող սարքավորումներն ու համալրող մասերը ներմուծման մաքսատուրքերից ազատելու մասին: 

Ուժի մեջ մտավ ազատ առեւտրի մասին ԵԱՏՄ-Վիետնամ համաձայնագիրը

Եվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը հոկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ այդ փաստաթղթի մասնակից բոլոր երկրների ազգային խորհրդարանների կողմից պայմանագրի վավերացումից հետո: Այդ մեխանիզմի գործարկման արդյունքում Վիետնամը արտոնյալ մուտք ստացավ հինգ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի տարողունակ ու հեռանկարային ընդհանուր շուկա, երկրներ, որոնց համախառն ներքին արդյունքի միագումար ծավալը մոտավորապես 2,2 տրլն դոլար Է, եւ որտեղ ապրուÕ ´ Է գրեթե 183 մլն սպառող:

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ստորագրեցին միության մաքսային օրենսգիրքը

Դեկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, այդ թվում նաև Ղրղզստանը,  ստորագրեցին միության մաքսային օրենսգիրքը:

2016թ. օգոստոսի 12-ին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել էին միության մաքսային օրենսգրքի նախագիծը: Փաստաթղթի համաձայն՝ արտաքին սահմաններին մաքսային ձևակերպումները կմիասնականացվեն, իսկ ապրանքների տեղափոխման պայմանները նկատելիորեն կպարզեցվեն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մաքսային օրենսգիրքը հենց այն փաստաթուղթն է, որին սպասել է բիզնեսը: 

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia