Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է ռեյտինգային քվեարկության շուրջ քննադատություններին
SOCIETYԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է Ընտրական օրենսգրքում ռեյտինգային քվեարկության մասին դրույթի շուրջ քննադատություններին: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցն ունի իր գործառույթները:
«Մեր գործառույթը ոչ թե օրենքի դրույթի վերաբերյալ տարաբնույթ դատողություններ ներկայացնելն է, այլ լիարժեք և ճշգրտորեն կիրառել ընտրական օրենսգրքի իրավադրույթները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ԿԸՀ նախագահը:
Նա հավելեց` եթե օրենքում ամրագրված են նշված իրավակարգավորումները, նշանակում է իրենք գործելու են տվյալ իրավակարգավորումների համապատասխան:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



