Սոնա Շահգելդյանը` որդու ծննդյան խնջույքի և ամանորյա ծրագրերի մասին
LIFEՃիշտ մեկ տարի առաջ երգչուհի Սոնա Շահգելդյանը ստացավ իր կյանքի ամենաթանկ նվերը` որդուն: Երեկ երգչուհի նշել է փոքրիկ Արթուրի մեկ տարեկանը, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ խոսել է զգացողությունների ու 2017-ից իր ցանկությունների մասին.
«Շուրջ մեկ տարի ամեն ամսվա 29-ին մեր տանը տոն էր, մենք նշել ենք տղայիս բոլոր ամսականները, իսկ երեկ արդեն` ծննդյան օրը: Տղայիս մեկ ամյակի խնջույքի կազմակերպման բոլոր աշխատանքները վստահել էի Սոֆյա Դիլանյանին եւ Ժորային, որոնց շատ շնորհակալ եմ, քանի որ նրանք ամեն մանրուքի մասին մտածել էին: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ավելորդ ճոխությունների սիրահար չեմ, տղայիս մեկ ամյակն էլ չցանկացա անիմաստ ծանրացնել. Մենք պարզապես մանկական սրճարաններից մեկում միայն հարազատներով փոքրիկ խնջույք էինք կազմակերպել»,- պատմեց Սոնան:
Երգչուհու խոսքով` փոքրիկ Արթուրն արդեն վաղուց է բառեր ասում, առաջին քայլերն անում, երեկ էլ ուրախությամբ հետեւել է իր ծննդյան ողջ ընթացքին.
«Տղաս շատ երաժշտական է, վաղուց արդեն իր տեսակը ցույց է տվել, սիրում է հետաքրքրությամբ զննել ամեն բան: Երեկ գուցե չէր հասկանում, որ իր ծննդյան օրն էր, սակայն նա օրվա հերոսն էր, բոլորի ուշադրության կենտրոնում: Դե իսկ նվերների պակաս չեղավ, հատկապես մայրս ու ամուսինս հոգ էին տարել, որ Արթուրն իրեն իսկական օրվա հերոս զգա»,- ժպիտով նշեց Սոնա Շահգելդյանը:
Անցնող տարին ամփոփելով` երգչուհին նկատեց, որ տարին միանշանակ հաջող համարել չի կարող.
«Իհարկե, անձնապես ինձ համար տարին հաջող էր նրանով, որ բալիկս կյանքս լցրեց, իսկ ընդհանուր առմամբ տարին հաջող այնքան էլ չեմ կարող համարել, քանի որ ունեցանք Արցախյան քառօրյա պատերազմ, երեկ կրկին թշնամին հարձակում գործեց, էլ չասեմ, որ ինքնաթիռներ կործանվեցին: Սրանք ինձ չմտահոգել չեն կարող, հույս ունեմ, որ գալիք տարին շատ ավելի խաղաղ կանցնի, կորուստներ չենք ունենա»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նոր տարին Սոնան ամեն տարվա նման կանցկացնի աշխատավայրում.
«Արդեն քանի տարի է, ինչ Ամանորին ես տանը չեմ լինում եւ այս տարին էլ բացառություն չէ: Իհարկե, կցանկանայի, որպեսզի ողջ գիշերն անցկացնեմ ընտանիքիս հետ, սակայն աշխատել եւս պետք է, ես դա եւս սիրով եմ անում»,- նշեց Սոնան ու հղեց իր շնորհավորանքը.
«Շնորհավորում եմ բոլորին, ուզում եմ գալիք տարին միայն երջանկություն բերի, առողջ լինեն բոլորը, ու որ խաղաղ լինեն ինչպես մեր հոգիները, այնպես էլ սահմանները»:
1
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



