Ստաֆֆան դե Միստուրան ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը Սիրիայում
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Ստաֆֆան դե Միստուրան ողջունել է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 30-ի կեսգիշերին։
«Հատուկ դեսպանը համարում է, որ ռազմական գործողությունների լիարժեք դադարեցումը ԱԽ 2254 բանաձեւում շարադրված ծրագրի առանցքային տարրերից է։ Ստաֆֆան դե Միստուրան հույս է հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը կօգնի փրկել մարդկանց կյանքերը, թույլ կտա հումանիտար օգնություն հասցնել ամբողջ երկրին ու ճանապարհ կհարթի Աստանայում Սիրիայի մասին արդյունավետ բանակցությունների համար»,- ասվում է դե Միստուրայի հայտարարության մեջ։
ՄԱԿ հատուկ դեսպանը նաեւ հույս է հայտնել, որ հրադադարի մասին պայմանավորվածությունները կաջակցեն միջսիրիական բանակցություններին, որոնք անցկացվելու են ՄԱԿ հովանու ներքո 2017-ի փետրվարի 8-ին։



