Ռիո-դե-Ժանեյրոյում անհետացել է Հունաստանի դեսպանը
INTERNATIONAL NEWSԲրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրակոս Ամիրիդիս անհետացել է: Այդ մասին հաղորդում է Folha de Sao Paolo պարբերականը՝ հղում անելով քաղաքացիական ոստիկանությանը:
Ըստ թերթի տվյալների` դիվանագետին վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 26-ին Ռիո-դե-Ժանեյրոյում: Հենց այդ ժամանակ նրա հետ կապ են հաստատել հաղորդագրությունների միջոցով: Նշվում է, որ պաշտոնապես Ամիրիդիսը արձակուրդում է տոների կապակցությամբ և աշխատավայրում պետք է հայտվի հունվարի 9-ից ոչ շուտ:
Հույն դիվանագետի որոնողական աշխատանքներով զբաղվում է բրազիլական ոստիկանությունը, ինչպես նաև երկրի ԱԳՆ-ն հաղորդում է թերթը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



